Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն ԵՎ N 1006-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն ԵՎ N 1006-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն և N 1006-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նույնաբնույթ իրավական հարաբերությունները մեկ իրավական ակտով կարգավորելու, ինչպես նաև թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը ավիացիայի ոլորտի թվային ծառայությունների (aviation.e-gov.am) հարթակի միջոցով (էլեկտրոնային տարբերակով) իրականացնելու անհրաժեշտությունից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու հետ կապված իրավական հարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն և N 1006-Ն որոշումներով, սակայն նշված ակտերով էլեկտրոնային տարբերակով թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացը ամբողջապես կարգավորված չէ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

         Առաջարկվում է օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել մեկ իրավական ակտով։

  1. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի և 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների կատարումը, այն է՝  մեկ միասնական իրավական ակտով կարգավորել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերություններ՝ միաժամանակ կարգավորելով էլեկտրոնային տարբերակով թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

  1. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

           Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    26.02.2025 - 14.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1308

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Բուրմանյան

04.03.2025

Համակցված փոխադրման տեսակը բացակայում է:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: