Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

մարտի 2025 թվականի N —— Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 19-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին,» բառերը․

2) որոշման N 1 հավելվածի 39-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7) վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը։ Ընդ որում՝ ամսական մարման չափը հաշվարկվում է կիրառելով տոկոսադրույքի վերագրումներ՝ վարկի մարման անուիտետային եղանակով՝ հետևյալ բանաձևով.

որտեղ`

ա․ R -ը վարկի ամսական մարման չափն է․

բ․ P –ը վարկի մայր գումարի մնացորդի գումարն է․

գ․ n –ը վարկի ժամկետին մնացած ամբողջական ամիսների թիվը․

դ․ r –ը վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի (հիփոթեքի կամ գյուղատնտեսական վարկի դեպքում կիրառվում է 13% տարեկան փաստացի տոկոսադրույքի, այլ վարկերի դեպքում՝ 20% տարեկան փաստացի տոկոսադրույքի) 1/12 մասն է:

Ամսական վճարումների չափի հաշվարկը կատարվում է մեկ միավորային ճշգրտությամբ և կլորացվում է մաթեմատիկական կանոններով․»․

3) որոշման N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «

 

3) միգրացիայի և

քաղաքացիության

ծառայություն

 

 

բնակչության

պետական

ռեգիստրում

հաշվառված

անձանց մասին

տվյալը

Հանրային

ծառայությունների

համարանիշ,

հանրային

ծառայությունների

համարանիշ

չունենալու մասին

տեղեկանքի համար

կամ անձը

հաստատող

փաստաթղթի

տվյալները (սերիան և համարը), հաշվառման հասցեն

առցանց

հարցման

համաձայն

առցանց

հարցման

օրը

վեբ

ծառայության

միջոցով

նույնականացված անձի անձը հաստատող փաստաթղթերի տեսակը, համարը, սերիան, անձի անուն,

ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, անձի սեռը, հաշվառման հասցեն և հաշվառման տեսակը ըստ հարցված հաշվառման հասցեի, տվյալ հասցեում հաշվառված բոլոր անձանց տվյալները, ներառյալ՝ ա հանրային ծառայությունների համարանիշ, հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը

 

»․

բ․ 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

15.

ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ (համաձայնությամբ)

վարկային պարտավորության մասին տվյալը,

Հանրային ծառայությունների համարանիշ,

հանրային

ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան և համարը)

առցանց հարցման համաձայն

առցանց հարցման օրը

առցանց` վեբ ծառայության միջոցով

Նույնականացված անձի՝

1) վարկային պարտավորության ԱՔՌԱ նույնականացուցիչը

2) վարկատու կազմակերպության տեսակը

3) վարկի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը

4) վարկի վերջնական մարման օրը, ամիսը, տարեթիվը

5) վարկի տեսակը 6) վարկի օգտագործման ոլորտը

7 վարկի արժույթը

8) փաստացի վարկի  մայր գումարի մնացորդը

9) փաստացի վարկի մայր գումարի մնացորդը ՀՀ դրամով

10) ռիսկի դասը

11) ժամկետանց դառնալու օրը, ամիսը, տարեթիվը

12) տվյալների թարմացման օրը, ամիսը, տարեթիվը,

13) վարկի գրավի առարկան։

 

»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    19.02.2025 - 07.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2095

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: