Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

  • Քննարկվել է

    18.02.2025 - 05.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4614

Տպել

Առաջարկներ`

Արփինե Հովհաննիսյան

03.03.2025

Ողջունելի նախագիծ է։ Առաջարկում եմ նաև վերանայել բուհերի ուսման վարձերը մարզերում։ Բուհերը դատարկվում են։ Ուսանողները նախընտրում են կրթություն ստանալ մայրաքաղաքում։ Մարզերը գնալով «ծերանում» են։ Եթե ուսման վարձերը զգալի տարբերվեն, գուցե մի որոշ մաս կրթություն կստանա բնակավայրում։ Կարելի է նաև այլ նախագիծ իրականացնել մարզերի համար։ Շնորհակալություն։

Սիրանուշ Ղազարյան

25.02.2025

Առաջարկում եմ ընդունելության մրցույթի ժամանակ հաշվի առնել նաև ուսումնառության ընթացքում տվյալ առարկաներից օլիմպիադաների հանրապետական և միջազգային փուլերում գրանցած բարձր արդյունքները։

Արմինե Ալեքսանյան

25.02.2025

Շատ ողջունելի նախագիծ է, բայց կուզեի հեռակա ուսուցման համակարգում գործեին այն բոլոր զեղչի տեսակները, որոնք գործում են առկա ուսուցման համակարգում:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: