Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ ըստ ռիսկայության աստիճանի էլեկտրամոբիլիների լիցքավորման կայանների դասակարգման,  շինարարական օբյեկտների տեխնիկական պայմանների ձեռքբերման արդյունավետության բարձրացման, բջջային կապի կայանների   տեղադրման պայմանների պարզեցման, լիցենզավորում չպահանջող աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց համար քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների համակարգից օգտվելու հասանելության ապահովման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կարգավորման ենթակա հիմնախնդիրների  վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգով, որտեղ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները, ինչպես նաև բջջային կապի կայաններն ըստ ռիսկայնության աստիճանի հստակ դասակագված չեն, իսկ ՀՀ պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի համար պատվիրատուների կողմից ձեռքբերման ենթակա մատակարար կազմակերպությունների ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների մասով առկա չեն պարտադիր պահանջներ։

 

Մատակարար կազմակերպությունների ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրման վերաբերյալ

Պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող պարտադիր պարտավորությունների մասով ներկայացված կարգավորումը բխում է նշված ծրագրերում ներգրավված կապալառու կազմակերպությունների (նախագծողների և շինարարների) դժգոհություններից, այդ ծրագրերի  կատարման չհիմնավորված ու երկարաձգվող  ժամկետներից, որոնք պայմանավորված են մինչնախագծային փուլում ձեռքբերման ենթակա ելակետային տվյալների/տեխնիկական պայմաններով:

Ըստ էության  վերջիններս պատվիրատուների մի մասի կողմից չեն տրամադրվում ծրագրի կատարողներին, ինչն էլ խնդրահարույց է դարձնում շինարարական ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը՝ ըստ հաստատված ժամանակացույցի:

Նախագծով սահմանվել է պարտադիր պահանջ պետական և համայնքային  (այդ թվում` սուբվենցիոն ծրագրերի մասով) պատվիրատուների համար՝ համայնքներից ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանները ձեռք բերելու և նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) հետ մեկտեղ դրանք նախագծողներին տրամադրելու  վերաբերյալ:

Հարկ է նշել, որ խնդրի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2024թ հեռավար քննարկում է կազմակերպել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչների մասնակցությամբ և առաջարկել տեխնիկական պայմանների ձեռքբերման պարտադիր պահանջ սահմանել (ելնելով <Հազարաշեն> նախագծային կազմակերպության բողոքարկման խնդրի հիմնավոր լինելու հանգամանքից) բոլոր պետական և համայնքային պատվիրատուների համար՝ շինարարական ծրագրերի արդյունավետ իրագործման խոչընդոտները բացառելու նպատակով:

 

Մարդատար ավտոմոբիլների էլեկտրալիցքավորման կայանների տեղակայման վերաբերյալ

 

Ըստ ռիսկայնության աստիճանի ավտոմեքենաների լիցքավորման կայանների դասակագրումը սահմանված է Որոշման 4-րդ հավելվածում, որի 2-րդ ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետի <գ> պարբերության համաձայն առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները,  բացառությամբ՝ վառելիքի լիցքավորման կայանների դասվում են միջին ռիսկայնության աստիճանի  (II կատեգորիայի) օբյեկտների թվին, իսկ վերը նշված հավելվածի 3-րդ ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետի <թ> պարբերության համաձայն ըստ ռիսկայնության աստիճանի  բենզալցակայանները և գազալցակայանները դասվում են բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտներին թվին։

Էլեկտրալիցքավորման կայանների նկատմամբ իրավակարգավորումների բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ բենզալցակայանների կամ գազալցակայանների համար նախատեսված խիստ սահմանափակումները անալոգիայի սկզբունքով տվյալ պարագայում կարող են կիրառվել նաև էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նկատմամբ և դրանց տեղակայումն ու շահագործումը դարձնել ոչ հասանելի:

Բազմաթիվ են նաև նմանատիպ լիցքավորման կետերի տեղակայման դեպքերը՝ առանց օրենդրական հիմնավորումների, հատկապես հասարակական նշանակության օբյեկտներին կից տարածքներում՝ հաշվի առնելով հանրության պահանջարկը, մեծ քանակով ՀՀ տարածք էլեկտրամոբիլների ներմուծմամբ պայմանավորված:

Վերը նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ առկա են նաև Կոմիտեին ուղղված մի շարք հանձնարարականներ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 7-ի N02/05.31/8564-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 20-ի N02/05.1/17419-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 28-ի N02/05.1/10821-2024 և այլն:

Հարկ է նշել, որ խնդրի կարգավորման առնչությամբ Կոմիտեի կողմից ներկայումս մշակվել է <Ավտոկայանատեղեր> շինարարական նորմերի մշակման աշխատանքների ֆինանսավորման՝ <ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություն ու լրացում կատարելու մասին> ՀՀ կառավարության  որոշման նախագիծը, որն ընդունվել է ՀՀ կառավարության 04.07.2024թ N1058-Ն որոշմամբ: Ներկայումս կազմակերպվել է մրցութային կարգով նշված նորմերի ձեռքբերման գործընթացը:

Քննարկման ներկայացված Նախագծով նախատեսվել է էլեկտրալիցքավորման կայանների տեղադրման դասակարգված մոտեցում՝ ստորգետնյա և վերգետնյա հանրային տարածքներում այն ապահովելու նպատակով:

Ստորգետնյա տարածքների համար կարգավորումները կպահանջեն բարձր ռիսկայնության օբյեկտներին բնորոշ փաստաթղթային հիմնավորում, ինչը պայմանավորված է քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքերի տեղակայման անհրաժեշտությամբ՝ հիմնականում շենքերի և շինությունների որմնախարսխային և նկուղային հարկաբաժիններում, որոնք պահանջում են հատուկ կարգավորումներ, շահագրգիռ  պետական մարմինների նախագծային փաստաթղթերի համաձայնեցումներ, դրանց քաղաքաշինական պարզ ու  պետական համալիր փորձաքննության եզրակացություններ՝ համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշմամբ հաստատված կարգի:

 

Բջջային կապի կայանքների տեղակայման վերաբերյալ

Ներկայիս պայմաններում թե գոյություն ունեցող և թե նորակառույց որևէ շենք/շինություն չի կարող ենթադրել իր բնականոն գործունեությունը կամ լիարժեք շահագործումը՝ առանց տվյալ տեսակի կապի միջոցի  նախատեսման:

Համատարած բնույթ են կրում այն դեպքերը, երբ բնակելի (բազմաբնակարան շենքեր և անհատական բնակելի տներ) նշանակության  օբյեկտները (հիմնականում տանիքներում) համալրված են բջջային կապի ցանցով, սակայն առանց պարզեցված իրավակարգավորումների: Դրանք՝ նախագծով նախատեսված դեպքերում, հիմնականում իրականացվում են բարդ ընթացակարգերի միջոցով՝ սակայն բնույթով  մեծածավալ չեն:

Միաժամանակ առկա է պահանջարկ նաև բջջային կապի դաշտային/բազային կայանքների  տեղադրման, դրանց համար բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ձեռքբերման գործում:

Խնդրի կարգավորման առնչությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն  ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N814-Ն որոշմամբ սահմանված կարգով բջջային կապի դաշտային/բազային կայանքների (աշտարակների) նախագծերի մշակման, դրանց  կատալոգների ներդրման ու կիրարկման  գործընթացի վերաբերյալ (2024 թվականի հունվարի 22-ի N 03/14.2/710-2024 գր.) «Յուքոմ ՓԲ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերություններին առաջարկել է.

- սահմանված կարգով մշակել, շրջանառել և ներդնել բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր՝ դիտարկելով տարբեր տեսակի (ըստ բարձրության) բջջային կապի դաշտային/բազային կայանների (աշտարակների) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի տարբերակներ,

- առկա բջջային կապի բազային կայանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացնել փորձագիտական եզրակացության և ըստ անհրաժեշտության կատարել փաստաթղթերի համապատասխան լրամշակում,

- փորձաքննած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիմքով դիմել Կոմիտե՝ լրամշակված նախագծերը Կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի <Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին> N 71-Ն հրամանով հաստատված ցանկում ներառելու համար:

   ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը շրջանառվել է շահագրգիռ մարմիններ, որից հետո ներկայացվել է պետական-իրավական փորձաքննության, ինչի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը 19.08.2024թ N /27.1/32791-2024 գրությամբ ներկայացրել է դրական եզրակացություն: Առաջիկայում հրամանը կներկայացվի հաստատման և հրապարակման:

Խնդրի կարգավորման պահանջարկը ներկայացվել է հանրային շարժական բջջային կապի օպերատորների կողմից կապի ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների՝ ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հ.Արշակյանի գրավոր հանձնարարականների հիմքով, ընթացակարգերի պարզեցման համար:

Նախագծով նշված աշխատանքները՝ որոնք վերաբերում են բնակելի նշանակության օբյեկտների շենքերում տվյալ կապի միջոցի ապահովման համար բջջային կայանքի տեղադրման և նորոգման/արդիականացման խնդրին, դասակարգվել են որպես միջինից բարձր ռիսկայնության աշխատանքներ, դիտարկելով փոքրածավալ և իրականացման համար ոչ բարդ, պայմանով, որ դրանք  կնախատեսվեն սահմանված կարգով՝ ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված N2.1.8-010-06 սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան  նախապես մշակված և հաստատված բջջային կայանքի տեղադրման նախագծերով:

 

Ֆիզիկական անձանց համար էլեկտրոնային թույլտվությունների համակարգից օգտվելու հասանելության վերաբերյալ

 

Կարգավորումը վերաբերում է գործող իրավական ակտի հավելված 5-ում ներկայացված ավարտական ակտի (շահագործման թույլտվության), ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի օրինակելի ձևերում միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար օրինակելի ձևերում որոշակի տողերի պարզեցված լրացումներին և ՀՀ կառավարության 22.09.2023թ N1615-Ն որոշմանը կատարված հղումներին:

3. Առաջակվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը, Կոմիտեն նախաձեռնել է հիմնական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մշակում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման կարգավորումների շրջանակներում:

1. ըստ ռիսկայության աստիճանի և նախատեսվող հատակագծային լուծումների՝ էլեկտրամոբիլիների լիցքավորման վերգետնյա և ստորգետնյա կայանների տեղադրման դասակարգում,

2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերման համար՝ պետական և համայնքային պատվիրատուներին վերապահվող  պարտադիր պարտավորություններ,

3. Բնակելի նշանակության շենքերում բջջային կապի սարքերի տեղադրման, ինչպես նաև  ազատ հողատարածքներում  բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային կայանքների տեղադրման/նորոգման/արդիականացման պարզեցված ընթացակարգ և ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգում (միջին և միջինից բարձր),

4. Ավարտական, շահագործման և ընդունող հանձնաժողովի ակտերի օրինակելի ձևերի լրացման պարզեցված պայմաններ:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,

Կետ 2.7 Շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին,.....գործարար միջավայրի բարելավումը ապահովելու նպատակով:

- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N 531-Լ որոշում:

Կետ 13. Հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝

- ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացումը:

Միաժամանակ հարկ է նշել, որ <Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>                                      Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

6.Ակնկալվող արդյունքը

Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

1․ <Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

 

Հասարակության մասնակցությունը

2․ ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քվեարկության արդյունքները ներկայացված են ամփոփաթերթով:

 

  • Քննարկվել է

    17.02.2025 - 04.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2152

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: