Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Աշոտ Ացիզյան 13.02.2025 20:49:13 Ողջունում եմ փոփոխության նախագիծը և կարծում եմ այն անգամ ուշացած է։ Համայնքի ավագանուց լավ ոչ մի կառույց չի կարող ճիշտ գնահատել այս կամ այն հողակտորի օգտագործման նպատակը, ուղղությունը և արդյունավետությունը։ Ընդունվել է ի գիտություն։
2 Անահիտ Պապիկյան 18.02.2025 09:14:49 Փոփոխությունը ողջունելի է։Բայց լավ կլիներ ,որ համայնքներին տրվեր միջոցներ համանայնքային սեփականություն հանդիսացող հողերը մշակելու, և ստացվելիքը հանձնվի մեր տեղական արտադրանք ապահովող ընկերություններին...որի շնորհիվ և գյուղացին աշխատատեղ կունենա,և համայնքի ծախսերի համար բյուջե կլինի,և տեղական արտադրանքը գնային հասանելիություն կունենա մեր ՀՀ քաղաքացու համար։ Ընդունվել է ի գիտություն։
3 Անահիտ Պապիկյան 18.02.2025 09:14:49 Այսօր համայնքներ ունենք,որ գյուղատնտեսությունը քիչ֊քիչ դադարել է գոյություն ունենալ։ Ընդունվել է ի գիտություն։
4 Լևոն Մանուկյան 26.02.2025 13:08:58 Բարև Ձեզ ։ Ունեմ հողակտոր Մրգաշեն գյուղում , որտեղ ունեմ ինտենսիվ այգի։ Կողքը կա արոտավայր , որը անմշակ է , բայց այն հնարավոր չէ վարձել կամ գնել , որպեսզի այգիս մեծացնեմ և զբաղվեմ նաև անասնապահությամբ ։ Հարևան հողերը չեն վաճառվում կամ շատ բարձր գնով ,որը ձեռնտու չէ գյուղատնտոսությամբ զբաղվելու համար ։ Իսկ այդ հողերը մնում են անմշակ ։ Ընդունվել է ի գիտություն։ Նախագծի հետ չի առնչվում։
5 Ալեքսանդր Դավթյան 26.02.2025 14:29:46 Նախաձեռնությունը շատ կարևոր է,քանի որ հողատեսքերը երբ որ դասակարգվել են հաշվի չեն առնվել հողերի որոկական չափանիշները:Հողատեսքերը ձևավորվել են համայնքների վարչական տարածքների ինչ-որ տոկասային հարաբերությամբ:Մինչ դեռ «արոտավայրեր» հողատեսքը պիտի համապատասխանի շատ խիստ չափորոշիչների,բուսածածկույթի մասով: Ընդունվել է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: