19.02.2025
Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է: