Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21 - Ի N 1815 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___    _______   2025 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21 - Ի N 1815 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի   21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815 - Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ.

1) Որոշման հավելվածում 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «2. Երրորդ երկրներից ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մտաադրություն ունեցող անձը (այսուհետ հայտատու) ներմուծման ծամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետին համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում ապրանքի մաքսային հայտարարագիրը:»

2) Որոշման  հավելվածում 2-րդ կետից հետո  լրացնել նոր՝ 2.1-ին, 2․2-րդ, 2․3-րդ, 2․4-րդ, 2․5-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«2․1․ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման նպատակով՝ հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն ընթացակարգի N 1 ձևի՝ կցելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի գլխաքանակի 70% - ի պահպանման չափով անասնաշենքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (համապատասխան  սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր) և լուսանկարներ։

2․2․ Հայտատուն դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

2․3․ Հայտատուի կողմից ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում նախարարությունը դիմումի մուտքագրման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կամ, ըստ անհրաժեշտության, նաև կապի այլ միջոցներով առաջարկում է հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: 1 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող թերի փաստաթղթերը չներկայացնելու կամ թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է։

2․4․ Նախարարությունը ներկայացված փաստաթղթերում թերություններ առկա չլինելու դեպքում  կամ այդպիսիք առկա լինելու դեպքում դրանք  սույն ընթացակարգի  2․3-րդ կետով սահմանված կարգով շտկելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը և կից փաստաթղթերը  գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։

2․5․ Սպանդի նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերը նշանակման կետ հասնելուց հետո Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշման դրույթներին համաձայն 72 ժամում սպանդի չենթարկելը  հինք է համդիսանում հաջորդ ներմուծման հայտերը մերժեցլու համար։»

3) Որոշման հավելվածի  8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել  «նախարարություն» բառով։

4) Որոշման  հավելվածը  լրացնել նոր՝ 9--րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«9․ Նախարարությունը սույն ընթացակարգի 2․3-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումների հիման վրա իրականացնում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ժամանակավոր քանակական սահմանափակման մասով հաշվառում և նախատեսված քանակական սահմանափակման սպառման վերաբերյալ տեղեկատվությունը գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։»

6) Որոշման հավելվածը լրացնել Ձև 1-ով համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

  1. Հայտատուի անվանումը կամ ԱԱՀ-ը`

____________________________________________________________________________

  1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը`

____________________________________________________________________________

  1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն` ____________________________________________________________________________
  2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը, ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման հասցեն՝

____________________________________________________________________________

5․ Հայտատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)՝ ____________________________________________________________________________

  1. Տեղեկատվություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի ներմուծվող գլխաքանակի վերաբերյալ՝

____________________________________________________________________________

  1. Կից ներկայացվող փաստաթղթերը`

____________________________________________________________________________

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:

____________________________________________________________________________

(իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Հայաստանի  Հանրապետության

              վարչապետ                                                            Ն․ Փաշինյան

            2025, Երևան                              

 

 

  • Քննարկվել է

    31.01.2025 - 15.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2839

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Վարդան Պետրոսյան

06.02.2025

Սահմանադրության` «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: 23.12.2021թ․ ՍԴՈ-1621 որոշմամբ էլ Սահմանադրական դատարանն արձանագրել է, Սահմանադրության 39 և 79-րդ հոդվածներով ամրագրված կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրությունը որպես իրավական պետության հիմնաքար դիտարկել է իրավունքի գերակայությունը, որի երաշխավորման առանցքային բաղադրատարրն իրավական որոշակիության սկզբունքն է՝ իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների: Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի՝ չի կարող ձևական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Օրենքը դիտարկելով որպես պարտականության սահմանման (իրավունքի սահմանափակման) իրավական ձև՝ սահմանադիրը կանխորոշել է սահմանափակումների հիմքերը և ծավալը, ինչպես նաև բավարար չափով որոշակի լինելը: Դա ենթադրում է, որ անձի համար պարտականություն սահմանելիս օրենսդիրը պարտավոր է օրենքով բավարար հստակությամբ սահմանել այդ պարտականության հիմքը և ծավալը: Հիշատակված սահմանադրաիրավական չափորոշիչներին բավարարող օրենքի կատարումն ապահովելու նպատակով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով օրենսդիրն օժտված է Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան մարմիններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելը լիազորելու հայեցողությամբ, որոնք իրենց բնույթով կկոնկրետացնեն օրենքով սահմանված պարտականությունների իրավական բովանդակությունը: Այսպիսով՝ նախագծում նշված` «2․5․ Սպանդի նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերը նշանակման կետ հասնելուց հետո Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշման դրույթներին համաձայն 72 ժամում սպանդի չենթարկելը հինք է համդիսանում հաջորդ ներմուծման հայտերը մերժելու համար։», սահմանմամբ նախատեսվում է սահմանադրությամբ և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների սահմանափակում, այն է սահմանված ժամկետներում սպանդի չենթարկելը հիմք է անձին՝ հաջորդ անգամ ներմուծելու իրավունքից զրկելու համար։ Այսինքն՝ ենթաօրենսդրական իրավական ակտի նախագծով նախատեսվում է ընդունել հիմնարար իրավունքները սահմանափակող նորմ, որի բացառիկ լիազորությունը տրված է օրենսդիր մարմնին։

Վարդան Պետրոսյան

04.02.2025

Նախագծում նշվածը` «2․5․ Սպանդի նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերը նշանակման կետ հասնելուց հետո Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշման դրույթներին համաձայն 72 ժամում սպանդի չենթարկելը հինք է համդիսանում հաջորդ ներմուծման հայտերը մերժեցլու համար։», ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվություն սահմանող նորմերը պետք է լինեն օրենքով, ոչ թե ենթաօրենսդրական իրավական ակտով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: