24.01.2025
Որոշման նախագծի վերնագրում և տեքստում «տեղեկատվություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տեղեկություն» բառով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 1-ին կետերով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Oրենքն ընդունվել է 2024 թվականի հունիսի 12-ին և ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):
Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանում է Կառավարությունը։
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել «Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է սահմանել Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։
Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը:
Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
23.01.2025 - 07.02.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1889
Տպել24.01.2025
Որոշման նախագծի վերնագրում և տեքստում «տեղեկատվություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տեղեկություն» բառով: