Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս  ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման N 2 հավելվածի 1032․01․5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով 2 տարի է։ Սակայն ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությքունում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնել գործող տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրով։ Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության համապատասխան պաշտոնները։ Վերը նշվածով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է որոշման N 2 հավելվածի 1032․01․5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով սահմանել մեկ տարի վեց ամիս։
  • Քննարկվել է

    14.01.2025 - 29.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2562

Տպել

Առաջարկներ`

Մարինե Ավետիսյան

26.01.2025

Ողջունելի է իսկապես վերը նշված նախագծով նպաստել սովորողի` ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Կարծում եմ փոփոխությունը նպատակահարմար կլինի, եթե ապահովվի անմիջական և սահուն կերպով գիտելիքների կուտակում և փոխանցում ավագ դպրոցից միջին մասնագիտական կրթություն։ Դրանով թերևս կլրացվի նախկինում եղած ժամանակահատվածի(6 ամիս) բացը։

Կարինե Քոչոյան

22.01.2025

Ժամանակի արդյունավետ կառավարումը շատ ողջունելի որոշում է։։Միաժամանակ փորձառությամբ հմտանալը նպաստում է աշխատանքի անցնելիս միանգամից անցնել պարտականությունների կատարմանը՝ունենալով որոշակի փորձ։

Կարինե Քոչոյան

22.01.2025

Առաջարկում եմ որևէ ձևաչափով,նախագծերի միջոցով կապ հաստատել հանրակրթական դպրոցի ավագ դասարանի սովորողների հետ։Առաջադեմ ուսանողների հանդիպումները սովորողների հետ մասնագիտությունը ավելի գրավիչ կդարձնեն՝միաժամանակ հարգանք կձևավորվի այս հաստատության նկատմամբ։Շնորհակալություն

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: