28.01.2025
Կներեք ,ես արդեն 8օր է նախագծի վերաբերյալ առաջարկ եմ գրել ,բայց չկա տեղադրված ։Միգուցե չի հասել։մեկ ժամից կփակվի քննարկումը։
Օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է՝
Օրենսդրական նախագծերով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են մեր երկրում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմնի վերանայման, կառավարման և գործունեության հիմնական ուղղություններով իրավակարգավորումների սահմանման անհրաժեշտությամբ:
Հանրակրթության ոլորտում ներկայում նոր ծրագրերով տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են կրթության բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, սովորողների առաջադիմության մշտադիտարկման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դպրոցների կառավարման մոդելի փոփոխության, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման և այլ ուղղություններով, որոնք միտված են կրթության արդյունավետության բարձրացմանն ու կրթության կազմակերպման համար պայմանների բարելավմանը, ուստի վերոնշյալ գործընթացների որակյալ կառավարումն իրականացնելու և որակական փոփոխություններ ունենալու տեսանկյունից է բխում հանրարկրթական դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍՆ-ին, իսկ վարչատնտեսական մասը մարզպետարանների աշխատակազմերին հանձնելու անհրաժեշտությունը:
Փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրակրթության մասին» օրենքում որոշ ձևակերպումների, հղումների և կարգավորումների խմբագրման անհրաժեշտությունից՝ իրավակիրառ պրակտիկայում միանշանակ մեկնաբանելու նպատակով:
Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը ոչ թե մեխանիկական, այլ բազմաշերտ և հսկայածավալ աշխատանք է ենթադրում, իրականացվել են նախապատրաստական և վերլուծական աշխատանքներ, մասնավորապես՝
Դպրոցների ենթակայութման փոփոխությունը բնականաբար, ԿԳՄՍՆ-ի համար էապես մեծացնելու է աշխատանքների ծավալը: Ներկայումս համակարգվող 123 պետական հանրակրթական, թվով 14 մասնագիտացված և հատուկ դպրոցների փոխարեն համակարգվելու են 1343 դպրոցի աշխատանքները, սակայն մյուս կողմից դիտարկելով՝ այն հնարավորություն կտա միասնական, որակյալ և արդյունավետ քաղաքականության իրականացումն ապահովելու համար։ Նախատեսվող աշխատանքների ծավալի նվազեցմանն էապես օգնելու է թվայնացման գործընթացների ընդլայնումը, որոնց ուղղություններն արդեն իսկ քարտեզագրվել են, և շուրջ մեկ տասնյակ գործառույթների թվայնացում նախատեսվում է ավարտել 2025 թվականի ավարտին:
ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող գործընթացների արդյունքում դպրոցի մակարդակում հաստատության տնօրենը, մանկավարժական և վարչական անձնակազմը պատասխանատու են դպրոցների ամենօրյա կառավարման, կրթական ծրագրի արդյունավետ իրականացման համար: Այն ներառում է նաև անձնակազմի, սովորողների և ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև քաղաքականության և կանոնակարգերի ուսումնական գործընթացին համապատասխանության և կրթական ծրագրերի իրականացման ապահովումը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կիրառումը հիմք կհանդիսանա կրթության մատչելիության և որակի ապահովման համար։ Պլանավորված որակյալ դասերի, սովորողներին տրված ճիշտ հրահանգների, վերջինների ուսումնառության արդյունքների գնահատումը, սովորողների կրթական կարիքների բավարարման նպատակով համայնքի և ծնողների հետ համագործակցությունը, կրթության առանձնահատուկ պայմանանների կարիք ունեցող սովորողների կրթության ճիշտ կազմակերպումը կարևոր նախադրյալ կդառնան սովորողների մոտ կարողունակությունների ձևավորման, կրթության ռազմավարական նպատակների իրականացման համար:
Թեև թվայնացման գործըթնացը կնպաստի աշխատանքների ծավալի կրճատմանը, այնուամենայնիվ աշխատանքների ծավալի շուրջ 10 անգամ ավելացումը ենթադրում է նաև լրացուցիչ հաստիքների ավելացում՝ ԿԳՄՍ նախարարության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում, մասնավորապես, հանրակրթության, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինասնաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություններում, ինչպես նաև կազմակերպատնտեսական և աջակցող այլ վարչություններում:
ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների կենտրոնացված կառավարումը մեկ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսում է գործառույթների միասնական և համալիր փոխազդեցություն պետական, տարածքային և տեղական մակարդակներում՝ ուղղված որակյալ կրթություն ապահովելուն և սովորողների կրթական կարիքները բավարարելուն, ինչն էլ կարևոր խթան կհանդիսանա մարդկային կապիտալի զարգացման առումով:
ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ուսումնական հաստատությունների գործունեության, կրթական տարբեր աստիճաններում ներդրված ծրագրերի, մշակված քաղաքականության իրականացման ուղղությամբ կցուցաբերի միասնական մոտեցում, որը կիրականացնի Երևանի քաղաքապետարանի, մարզպետների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ:
Քննարկվել է
13.01.2025 - 28.01.2025
Տեսակ
Հրաման Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2826
Տպել28.01.2025
Կներեք ,ես արդեն 8օր է նախագծի վերաբերյալ առաջարկ եմ գրել ,բայց չկա տեղադրված ։Միգուցե չի հասել։մեկ ժամից կփակվի քննարկումը։
27.01.2025
Կառավարության որոշումով ի սկզբանե նախատեսված է եղել 2025-2030թթ ընթացքում կատարել ապակենտրոնացում, այսինքն հանրակրթական դպրոցները փոխանցել կառավարման համայնքներին։ Սակայն այս նախագծով հաշվի չի առնվում ՀՀ Կառավարության որոշումները, փոփոխություններ չեն կատարվում մի շարք կարգերում։ Հանրակրթական դպրոցը շատ նուրբ և զգայուն կառույց է, որի ոչ ճիշտ կառավարումը կարող է կրթությունը ենթարկել կոլապսի։ 1.ԿԳՄՍՆ-ն չի կարող կառավարել թվով 1350 դպրոցների և ֆիզիկական և մասնագիտական ուժի պակասի պատճառով։ Այն կբերի մի շարք խնդիրների հարցերին հրատապ լուծում տրվելու առումով ինքնուրույն և ճկունություն ցուցաբերելու առումով և այլն։ 2. Հանրակրթությունը բոլոր առումներով դիտարկել միասնական հարթակ, հաշվի չառնելով ռեգիոնալ առանձահատկությունները ՝ կբերի աշխատանքի որակի անկման։ 3. Կգնա համայնքի դեգրադացիա և անդունդ համայնք դպրոց հարաբերություններում։ 4. Եվրոպական շատ երկրներ ապակենտրոնացում է կատարում կառավարումը հանձնելով համայնքներին, որը չի ակնկալում ԿԳՄՍ-ի օրենքներին, կարգերին և կառավարության որոշումներին չենթարկվել, այն իրենից ներկայացնում է սինխրոն համագործակցված աշխատանք։ 5. Համայնքը ավելի լավ է պատկերացնում դպրոցի խնդիրները և լուծման ուղիները։ 6. Այս ամենին անցնելու համար պետք է հստակեցվի Համայնքի և ԿԳՄՍՆ-ի լիազորությունները։ 7. Անցումը կատարել պիլոտային փորձարկումներով։ 8. Այս նախագիծը չեղյալ է անում ՏԿԵՆ, ՀՀ Կառավարություն, Շվեդիա համատեղ իրականացվող ՍԱԼԱՐ ծրագիրը, որը տարիներ իրականացնում է դպրոցների ապակենտրոնացման համար տարվող աշխատանքներ։ 9.Հանրակրթական դպրոցներում թվայնացման հիմնական անհրաժեշտ ուղղությունները առկա են և նոր բաները կխաթարեն առանց այդ էլ ծանրաբեռնված ուսուցչի և կառավիրչների գործունեությունը։ 10. Առաջարկում եմ վերանայել նախագիծը, քանի որ այն մեծ բեռ է հանդիսանալու ԿԳՄՍ-ի համար, որը բերելու է հանրակրթության որակի անկման։ 11. Առաջարկում եմ սկսել քննարկումներ, որտեղ կներառվեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ ԿԳՄՍՆ, Կառավարություն, մարզպետարան, համայնքապետարան, դպրոցներ, կրթության փորձագետներ / ՀՀ և միջազգային/
26.01.2025
Առաջարկում եմ կրթական բարեփոխումների ընթացքում հանրակրթական ուսումնական գործընթացներին և ծրագրերին վերաբերող փոփոխություններ կատարելիս ոչ թե փորձարկել որոշ դպրոցներում, այլ նախապես հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեծ մասին մասնակից դարձնել քննարկմանը, նոր միայն իրագործել: Շնորհակալություն: