ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 9-րդ կետով։
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 9-րդ կետի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս:
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն.
«1. Խաղասրահի միջոցով խաղային գործունեությունը կարող է կազմակերպվել Կառավարության սահմանած չափանիշները (այդ թվում՝ կրթական, պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Կառավարության սահմանած հեռավորության մասով) բավարարող տարածքներում՝ հետևյալ վայրերում.
1) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում.
2) Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում.
3) Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում.
4) Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:
- Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեություն կամ վիճակախաղի կազմակերպում, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաև մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոնում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ մեկական խաղասրահի միջոցով:»:
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համապատասխանեցնելով Որոշման մեջ օգտագործվող գործունեության տեսակները և հասկացությունները Օրենքով սահմանված գործունեության տեսակներին և հասկացություններին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է համատասխանեցնել Որոշումն Օրենքի պահանջներին:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհամատասխանեցվեն Որոշմամբ սահմանված կարգավորումները Օրենքի պահանջներին:
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
07.01.2025 - 22.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1614
Տպել