ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։
Այսպես, գործող իրավակարգավորումներով. ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված 14-րդ և 15-րդ հավելվածներով սահմանված են ՀՀ ՆԳՆ էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգերը։
Նշված կարգերը սահմանվել են 2021 թվականի թիվ 263-Ն և 1632-Ն որոշումներով։
Մինչ օրս ՀՀ ՆԳՆ էլեկտրոնային հարթակի միջոցով այդ կարգավորումների արդյունքում որևէ տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում չի կատարվել, ինչը ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ։
Հիմնական օբյեկտիվ պատճառը նա է, որ նշված կարգերով գործողությունների իրականցումը պայմանավորված է անձի էլեկտրոնային ստորագրության բացակայության հետ, ինչը մեր հանրության շրջանում դեռ բավականին գրավչություն և տարածվածություն չունի։
Ոչ հիմնական օբյեկտիվ պատճառ է այդ հարթակի ոչ ամբողջական թվայնացված, հանրայանացված լինելը և հարթակի նկարագրի (ինտերֆեյս) ոչ մատչելի և կանխատեսելի (ինտուիտիվ) լինելու հետ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառումն ամբողջությամբ թվայանցնել, այդ թվում՝ նախատեսելով անձի ցանկությամբ թվային հաշվառման վկայագիր ունենալու, հաշվառման համարանիշերը չփոխարինելու, իսկ դրանց փոխարինելու դեպքում փոստային առքամամբ դրանք ստանալու հնարավորություններ։
Նշավծ կարգավորումների արդյունքում անձն իր կամահայտությամբ կարող է ամբողջովին ազատվել նաև ՀՀ ՆԳՆ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում այցելելու անհրաժեշտությունից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կապված է 2023-2025 թվականների հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության հետ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կնկատվի եկամուտենրի որոշակի նվազում, քանի որ թվային հաշվառման վկայագիր ընտրելու և ձեռք բերվող տրանսպորտային միջոցի համարանիշերը չփոխարինելու դեպքում դրանց համար այլևս չի վճարվի օրենքով նախատեսված չափի պետական տուրքը, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ քանակի գրանցման-հաշվառման գործողություններ կկատարվեն թվային և ինչ քանակը դրանցից կնախընտրի միայն թվային հաշվառման վկայագիրը, քանի որ թվային հաշվառման վկայագիրը վավեր է միայն ՀՀ տարածքում, իսկ ՀՀ հաշվառմամբ տրանսպորտային միջոցներով ՀՀ սահմաններից դուրս երթևեկելու համար վարորդին անհրաժեշտ կլինի ունենալ քարտային հաշվառման վկայագիր, ինչը նշանակում է, որ ինչ-որ փուլում այնուամենայնիվ այդ հաշվառման վկայագրերը պետական տուրքի դիմաց ձեռք կբերվեն, ինչի արդյունքում էլ պետական բյուջեի եկամուտների էական նվազում չի արձանագրվի զերծ մնալ այդ ծառայությունների դիմաց պետական տուրքի վճարումից։
Բացի այդ, նախագծով հաշվառման վկայագրերի և հաշվառման համարանիշերի առաքման արդյունքում կկանձվի գումար (առաջիկայում շրջանառվող ՀՀ կառավարության 2020 թվականի թիվ 1496-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հիմքով), որը կփոխլրացնի թվային հաշվառման վկայագրի դիմաց չվճարված պետական տուրքի մասով պետական բյուջեի եկամուտների նվազումը։
- 6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է էապես դյուրյացնել տրանսպորտային միջոցների հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և հաշվառման գործընթացը՝ էապես նվազեցնելով ՀՀ ՆԳՆ հաշվառման-քաննական բաժինների հերթերը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
26.12.2024 - 10.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2120
Տպել