Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

---------------------- 2025 թ.

N ------------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը․

 

Հրամայում եմ

 

  1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 2-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման ֆինանսավորման նորմատիվները հաստատելու մասին» N 46-Ն hրամանը

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն», «Հանրակրթության ծրագիր» և «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրերի միջոցառումների շրջանակում միջին մասնագիտական, հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 17-Ն հրամանը,

4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգերը հաստատելու մասին»  N 52-Ն հրամանը,

5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 103-Ն հրամանը,

6) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2023 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015․ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում բտճմ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 108-Ն հրամանը,

7) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 117-Ն հրամանը։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Նախարար

ԺԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    25.12.2024 - 10.01.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3415

Տպել

Առաջարկներ`

Կարինե Մարգարյան

03.01.2025

103-Ն Հրամանը հանգեցրել է նրան, որ գյուղական շատ դպրոցի ուսուցիչներ հրաժարվում են կես դրույքից ավել ծանրաբեռնվածություն ունենալ, քանի որ արդյունքում ստանում են նույն աշխատավարձը։ Ուստի այս հրամանի կատարման արդյունքում ավելանում է պետության ֆինանսական բեռը, ուսուցիչը չի ուզում իրեն ծանրաբեռնել, քանի որ միևնույնն է, առանց ծանրաբեռնվելու իր աշխատավարձն ստանալու է, իսկ գործատուն` տնօրենը հայտնվում է ցայտնոտի մեջ, քանի որ կարճ ժամկետում պիտի նոր աշխատող գտնի, իսկ այդ ընթացքում խաթարվում է ուսումնական գործընթացը։

ԷԴՎԱՐԴ ԹՈՐՈՍՅԱՆ

29.12.2024

Վերոնշյալ հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը կհանգեցնի գյուղական բնակավայրերի դպրոցներից ուսուցիչների մասսայական կրճատման, ինչը մեծ հարված կլինի կրթական համակարգին, շատ դպրոցներ ստիպված կլինեն անցնել հեռավար ուսուցման, իսկ հեռավար ուսուցման արդյունավետության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Հ. Գ. Իսկ եթե նպատակը ի սկզբանե ուսուցիչների կամավոր հրաժարումն է իրենց աշխատանքից, տվյալ քվեարկությունն էլ է կորցնում իմաստը։ Կրթական համակարգի որակի բարելավման մասին "մտածողներ" գուցե փորձեք առավել նպաստավոր պայմաններ ստեղծել, ոչ թե եղածն էլ ոչնչացնեք։

Արմինե Հակոբյան

28.12.2024

Ես նույնպես ցանկանում էի առաջարկել, որ արդեն իսկ ընդունված խրախուսական միջոցառումներից պետք չէ հրաժարվել, քանի որ աշակերտների մոտ կարծես նոր հետաքրքրություն է առաջացել բնագիտական առարկաների նկատմամբ, և գուցե ոգևորված լինելով հավելավճար ստանալու հեռանկարով, դիմեն Խ․ Աբովյան անվան Պետական Մանկավարժական Համալսարանի այդ բաժիններում ուսանելու։ Կարդացի Հասմիկ Մանթաշյանի առաջարկին ուղղված եզրակացությունը։ Շնորհակալություն։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: