Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ

«Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:

  • Քննարկվել է

    17.03.2018 - 06.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12958

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կարող են արժեքավոր գործիք լինել հաշմանդամություն ունեցող սովորողների համար։ Աջակցող տեխնոլոգիաները կարող են բարելավել կրթության մատչելիության մակարդակը, սովորողների կյանքի որակը, կրճատել սոցիալական բացառումը՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ունենալով դրական տնտեսական ազդեցություն։ Ընձեռված հնարավորությունների դեպքում անվիճելի է դառնում հաշմանդամություն ունեցող սովորողների սոցիալ-մշակութային և տնտեսական կենսունակությունը հասարակական կյանքում։»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Մարտահրավեր է նաև հաշմանդամություն ունեցող սովորողների համար ՏՀՏ մատչելիության ապահովումը։ Առկա կրթական ռեսուրսները, այդ թվում՝ կայքերը և թվանշային գրականությունը շարունակում են անմատչելի մնալ տարբեր դժվարություններ ունեցող սովորողների համար, իսկ ՏՀՏ ոլորտը պատշաճ ուշադրություն չի դարձնում նոր տեխնոլոգիական լուծումների մշակմանը։ Խնդրահարույց է նաև զարգացած երկրներում արդեն իսկ կիրառվող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում, քանի որ դրանց մեծ մասը կիրառելի չէ հայերենի դեպքում։»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 5-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «աջակցող տեխնոլոգիաները, որը սահմանվում է որպես ցանկացած ապրանք, գործիք, սարքավորում կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված է կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար։»։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: