ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«ՀՀ ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման, ստեղծման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2․Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարության գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը, մասնավորապես տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով տարածական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման, պահպանման, թարմացման, տրամադրման և հասանելիության ապահովման քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
«ՀՀ ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման, ստեղծման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:
5․Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգի հաստատման՝ ՀՀ ներքին գործերի նախարարին վերապահված լիազորության իրականացումն ու կհաստատվի Ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
13.12.2024 - 28.12.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1893
Տպել