«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Սույն նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշումը համապատասխանեցվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին 8-10-րդ կետերում նշված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների ապահովման պահանջին, ինչպես նաև լավարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշումը՝ ելնելով վերջինիս գործնական կիրառման ընթացքում երևան եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությունից։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշումըհամապատասխանեցնել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի պահանջներին և լրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման կիրարկման ընթացքում երևան եկած կարգավորման ենթակա հարցերը։
-
Քննարկվել է
13.12.2024 - 28.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1969
Տպել