ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Թանգարանների մասին օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի «Թանգարանների մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-93-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2024 թվականի մայիսի 21-ի N 467-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուները հանդիսանում են պետական սեփականություն, սակայն դրանց հետ կապված իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են ըստ վերադաս կազմակերպության սահմանած ընթացակարգի: Թանգարանների վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաների հետագա տնօրինման իրավական կարգավորման համար մինչ այժմ բացակայում է միասնական ընթացակարգը: Ուստի նման իրավիճակներում թանգարանային առարկաների հետագա տնօրինումը, դրանց պատշաճ պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել միասնական ընթացակարգ:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
«Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակն է վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող թանգարանային հավաքածուների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:
5․ Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Կապահովվի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող թանգարանային հավաքածուների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը:
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
7․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում», «իրավական դաշտի կատարելագործում», «թանգարանների և գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացում, հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովում» կետերը:
9․ Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Քննարկվել է
12.12.2024 - 30.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1644
Տպել