Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր)  տարածվում են  Հայաստանի Հանրապետության տարածքում  քաղաքաշինական գործունեության պետական տեղեկատվական համակարգում գրանցվող նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, շահագործվող, կազմաքանդվող կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների տեղեկատվական մոդելների վրա։      

Սույն նորմերը չեն  տարածվում կապիտալ շինարարության այն օբյեկտների տեղեկատվական մոդելների վրա, որոնք չի նախատեսվում գրանցել քաղաքաշինական գործունեության Հայաստանի Հանրապետության  պետական տեղեկատվական համակարգում։      

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1929

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Վերնագրում և 1.1 կետում փաստաթուղթը նշված է որպես շինարարական նորմ, իսկ հրամանի մեջ նույն փաստաթուղթը ձևակերպված է որպես կանոնների հավաքածու: Սա իմ կարծիքով նույնպես իրավական տեսանկյունից հակասություն է առաջացնում, քանի որ վերը նշված ՀՀՇՆ-ում այս 2 հասկացությունները ունեն տարբեր իրավական ուժ:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

3.1.21 IFC-ն (Industry Foundation Classes)՝ բաց մասնագրով տվյալների ձևաչափ է, որը չի վերահսկվում որևէ ընկերության կամ ընկերությունների խմբի կողմից: Օգտագործվում է որպես շենքի տեղեկատվական մոդելավորման ձևաչափ։ Խնդրում եմ այս ձևակերպումն անելուց առաջ նայել ստորև հղումը՝ https://technical.buildingsmart.org/standards/ifc/: Այս ֆորմատը մշակվում և վերահսկվում է buildingSmart-ի կողմից: Ուղղակի, ելնելով այս ֆորմատի հիմքում դրված OpenBIM գաղափարից, ֆորմատը օգտագործելիս և այդ ֆորմատի ֆայլերում փոփոխություններ կատարելիս չի առաջանում դրա համար վճարելու հավելյալ անհրաժեշտություն: Օրինակ, նույնը չէի ասի RVT ֆորմատի մասին:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: