ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 09-Ի N 1036-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:
Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 31.08.2024թ. տես՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում)։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Աբովյան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշման Աբովյան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։
-
Քննարկվել է
27.11.2024 - 13.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2000
Տպել