Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Օրենքների նախագծերը ներկայացվում են երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային որոշակի պարտականությունների լիարժեք իրականացման (երեխայի կարծիք արտահայտելու և լսված լինելու, երեխաներին բռնությունից պաշտպանելու, լավագույն շահի առաջնահերթության, ընտանիքում ապրելու, իրավունքներն ամբողջական ամրագրելու և այլն), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված,
մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության առանձին ձևերի կանոնակարգման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների բացահայտման, ուղղորդման, երեխաների հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի,
իրավական անորոշությունների, ինչպես նաև տեխնիկական վրիպակների կարգավորման համար:
  • Քննարկվել է

    15.11.2024 - 02.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3547

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.12.2024

1. «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ, չնայած տեսանելի առաջընթացին, առկա են անհամապատասխանություններ ինչպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, այնպես էլ Հաշմանդամություն ունեցող աձանց իրավունքների մասին կոնվենցիայի, համապատասխան կոմիտեների ընդհանուր մեկնաբանությունների և ուղեցույցների հետ։ Այնուամենայիվ, հաշվի առնելով հանրային քննարկման համար հատկացված՝ նման ծավալի փաթեթի հետ անհամապաստախան ժամանակահատվածը, առաջարկները ներկայացնում ենք բացառապես հաշմանդամությանն ուղղակիորեն առնչվող մասերի վերաբերյալ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.12.2024

2. Օրենքից պետք է բացառել հաստատությունները որպես երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակ դիտարկելը։ Ավելին՝ անհրաժեշտ է արգելել նոր երեխաների մուտքը խնամքի հաստատություններ (մորատորիում հայտարարելու միջոցով) և խնամքի այնպիսի ծառայությունների ստեղծումը, որոնք ունեն ինստիտուցիոնալ տարրեր, այդ թվում՝ փոքր խմբային տների ստեղծումը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.12.2024

3. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Հայաստանի Հանրապետությունում կրթությունը ներառական է։ Ներառական կրթության իրավունքին ուղղված ջանքերը պետք է արժևորեն յուրաքանչյուր սովորողի բարեկեցությունը, հարգեն նրանց արժանապատվությունը և ինքնուրույնությունը, ճանաչեն երեխաների անհատական կարիքները և նրանց՝ հասարակության կյանքում արդյունավետորեն ներառվելու և դրանում իրենց ներդրումն ունենալու կարողությունը։ Կրթության ներառականությունն ապահովում և իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր պետական մարմինների կողմից։»։ Նախագծում առկա «համընդհանուր ներառական կրթություն» եզրույթը կիրառելի չէ այս համատեքստում, քանի որ այն ստեղծվել էր ընդգծելու, որ կրթության համակարգն ամբողջությամբ, ոչ թե դպրոց առ դպրոց է անցում կատարում ներառականությանը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: