Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արմենուհի Սերոբյան 22.11.2024 00:27:43 Արմենուհի Սերոբյան Շատ լավ գաղափար է ստեղծել ուսումնական նյութերի թղթապանակը թղթային, էլեկտրոնային կամ հիբրիտային եղանակով: Հասկանալի է, որ սովորողները նախապատվությունը կտան էլէկտրոնային ձևաչափին: եվ քանի որ այդ պարագայում աշակերտը իր հեռախոսը կօգտագործի որպես դասագիրք կամ ուսումնական նյութ, ապա այլ կայքեր մուտքը վերահսկելը կդառնա գրեթե անհնար : Առաջարկում եմ դպրոցներում արգելափակել աշակերտների մուտքը սոցիալական ցանցեր, թողնել միայն մուտք էլէկտրոնային թղթապանակ և կրթական կայքեր: Ընդունվել է ի գիտություն:
2 Վարդուհի Պետրոսյան 24.11.2024 10:56:41 Ստեղծված իրավիճակում ինչ֊որ լուծում է թղթապանակների կիրառությունը։ Բայց առավել նպատակահարմար է, որ լինեն որակյալ դասագրքեր։ Թղթապանակները` լինեն դրանք թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված), լրացուցիչ խնդիրներ են առաջացնելու և սովորողների և դասավանդողների համար ավագ դասարաններում։ Նմանատիպ խնդիրների արդեն բախվել են միջին և կրտսեր դասարաններում։ Ընդունվել է ի գիտություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: