10.11.2024
Կերակրողը կորցրածի, զոհվածի ընտանիքներին հնարավորություն տալ օգտվել առավելագույն շեմից։
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։
Քննարկվել է
07.11.2024 - 25.11.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Կարգավիճակ
Դիտումներ` 2646
Տպել10.11.2024
Կերակրողը կորցրածի, զոհվածի ընտանիքներին հնարավորություն տալ օգտվել առավելագույն շեմից։
10.11.2024
1-3 անձից բաղկացած ընտանիքների համար դիտարկել սոցիալական բնակարանների տարբերակը կամ նախատեսել այլ կարգավորումներ։
10.11.2024
Քաղաքացիության պահանջը չդիտարկել դիմելու պահի դրությամբ, այլ՝ պահանջը ծագի, օրինակ, 3-5 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու հետ կապված տեխնիկական մեծ խնդիրները։