Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.09.2024 14:37:56 | Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Մեր կազմակերպությունը դեմ է քվեարկել նախագծին, քանի որ. 1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ զլացել է կատարել հողերի խոշորացման մասին ՀՀ կառավարության տարբեր որոշումները, 2. չի ընդունել մեր առաջարկությունները ՀՀ հողերի խոշորացման վերաբերյալ, ինչը նեկայացվել էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարությանը, 3. Օրինագծի հետ միասին չի ներկայացվել Հայաստան-ԵՄ ՀԳԸ համաձայնագրով գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ նախատեսված հանձնառություններին համապատասխան ԵՄ օրենսդրությանը մոտարկման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական որոշումը, 4. դա հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի կարևորագույն սկզբունքներից մեկին, ըստ որի արտոնությունները չեն խրախուսվում և ունեն կոռուպցիոն լուրջ վտանգներ, 5. Օրինագծի հիմնավորման մեջ անարդարացիորեն նշվում է, որ պետական բյուջեում եկամուտների նվազեցում չի կարող լինել, մինչդեռ նշված արտոնությունը ևս 6 տարի շարունակելու դեպքում պետական բյուջե չեն հավաքագրվի զգալի եկամուտներ՝ շահութահարկի տեսքով, և դրա հաշվարկը սույն օրինագծի հիմնավորման մեջ պետք է ներկայացներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: | 1. Հողերի խոշորացման գործընթացը սույն նախագծի հետ չի առնչվում: 2. Էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից առաջարկներ չի ստացել և ստանալու դեպքում պատրաստակամ է դրանք քննարկել: 3. ԵՄ անդամ երկրներում միասնական հարկային քաղաքականություն չի իրականացվում և անդամ երկրներում կիրառվում են հարկման տարբեր ռեժիմներ։ Բացի այդ, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ԵՄ անդամ երկրներում գյուղատնտեսության և պարենամթերքի արտադրության ոլորտներում գործում են հարկման արտոնյալ դրույքաչափեր։ 4. Նախագծով հարկային նոր արտոնություն չի սահմանվում այլ նախագծի լրամշակված տարբերակով գործող արտոնության ժամկետը երկարաձգվում է 2 տարով։ 5. Լրամշակված նախագծով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները շահութահարկի վճարումից ազատելու արտոնությունն առաջարկվում է երկարաձգել մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը։ Գյուղատնտեսության ոլորտի հարկման արտոնյալ ռեժիմի կիրառման արդյունքում հարկային եկամուտների կորուստների վերաբերյալ հայտնում եմ, որ նշված ժամկետը չերկարացնելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավորողները շահութահարկի վճարումից խուսափելու նպատակով կարող են դադարեցնել իրենց իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը և գործունեությունը շարունակել ֆիզիկական անձի կարգավիճակով։ Այս դեպքում կարող են նվազել նաև ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջեի մուտքերը։ Մյուս կողմից վերջին տարիներին Կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության և աջակցության ծրագրերի շնորհիվ նկատելի են տնտեսությունների խոշորացման և արդյունավետ գյուղատնտեսություն վարող տնտեսությունների ձևավորման միտումները և եթե այդ գործընթացը կասեցվի կամ դանդաղեցվի, ապա դրանից ակնկալվող վնասը կարող է ավելի մեծ լինել, քան շահութահարկի վճարումից ակնկալվող օգուտները։ |