Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների միջոցառումների ծրագիրը մշակվել են նախանշելու համար թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց օգտագործման դեմ պայքարում ՀՀ կողմից ծրագրվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև հստակեցնելու պետական մարմիններից յուրաքանչուրի դերը թմրամիջոցների դեմ պայքարի գործում։

  • Քննարկվել է

    06.09.2024 - 21.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3580

Տպել

Առաջարկներ`

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

21.09.2024

1․ Ռազմավարության նախագծում իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված դրույթներում առաջարկում ենք ավելացնել նաև համապատասխան դրույթ որևէ իրազեկման արշավ սկսելուց առաջ պատշաճ ուսումնսիրություն իրականացնելու վերաբերյալ, քանի որ հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում դրանք կարող ենք հակառակ՝ առավել բացասական, ազդեցություն թողնել։ Պատասխանատուներ՝ ԱՆ, ԱՍՀՆ, ՖՆ, Արդարադատության Նախարարություն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

21.09.2024

2. Գործողությունների ծրագրի ռազմավարական ուղղության 2- ի 14-րդ գործողությունը նախատեսում է տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրություն: Տեղեկատվական թերթիկների մշակումը, իհարկե, ռազմավարական նշանակություն ունի, սակայն այդ թերթիկների հանրահռչակումն ու նպատակային օգտագործումը ենթադրում է սոցիալական ցանցերի օգտագործումը: Փորձը ցույց է տալիս, որ դեռահասները տեղեկատվության լավագույն միջոց են դիտարկում հենց սոցիալական ցանցերը կամ տեղեկատվական այն հարթակները, որոնք նրանց հասանելի են համացանցի միջոցով: Ուստի, առաջարկում ենք վերախմբագրել տվյալ ուղղությունը՝ սույն առաջարկի հաշվառմամբ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

21.09.2024

3․ Գործողությունների ծրագրի ռազմավարական 3-րդ ուղղության 20-րդ գործողության շրջանակներում նախատեսվում է «Դատավճռով թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների, ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ բուժման և սոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու պարտականություն ենթադրող անվտանգության միջոց կիրառելու ինստիտուտի նախատեսման անհրաժեշտության ուսումնասիրում։ Առաջարկություն․Պատասխանատու/համակատարող մարմինների մեջ ավելացնել նաև Առողջապահության նախարարությանը, քանի որ նշված է նաև բուժման բաղադրիչը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: