Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Տիգրան Ստեփանյան 22.08.2024 12:52:26 Այսինքն եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է էլեկտրատեղակայանքի սեփականատեր, ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող է, չի հանդիսանում ՀԷՑ-ի սպառող և առհասարակ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ ՀԷՑ-ի հետ, դուք այս նախագծով առաջարկում եք անտեսել նրանց սեփականության իրավունքը և պարտադրել նրանց սեփական կայանքներով արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել ՀԷՑ-ի բաշխման ցանցին? Հարկ ենք համարում նշել, «սպառող» և «ենթասպառող» հասկացությունները հստակորեն սահմանված են «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 4-րդ հոդվածում։ Միաժամանակ առաջարկվող օրենսդրական փոփոխություն-ները վերաբերում են տվյալ սպառման կետում ինքնավար էներգաարտադրող կամ միկրոէներգաարտադրող հանդիսացող ենթասպառողների կողմից արտադրված էլեկտրական էներգիան դեպի բաշխման ցանց առաքմանը։ Ուստի առաջարկում ենք կրկին անգամ ուսումնասիրել գործող իրավանորմը և ՀՀ օրենքի նախագծի փաթեթը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: