02.08.2024
Նախագծում թեև գենդերային հավասարությունը ներկայացված է, որպես խաչվող թեմա, սակայն ռազմավարական նպատակներն ու ծրագրերը պատշաճ չեն թիրախավորում տարբեր խմբերի կանանց ու նրանց կարիքները: Այսպես, Մասնավոր նպատակ 2.1 և այդ նպատակին ուղղված ծրագրերը չունեն գենդերային կոմպոնենտ և ուշադրություն չեն դարձնում հասարակությունում առկա կարծրատիպերին, որոնք կարող են խոչընդոտել կանանց, մասնավորապես գյուղաբնակ կամ փոքր քաղաքաբնակ կանանց մասնակցությունը սպորտային միջոցառումներին: Առաջարկում ենք այս և այլ նպատակների շրջանակներում առանձին ծրագրեր մշակել՝ հաշվի առելով կանանց տարբեր խմբերի կարիքները և առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց հասանելիությունն այդ ծրագրերին: