Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2018 20:40:03 Կարծում ենք, որ իմպերատիվ կերպով օրենսդրորեն պետք է կարագվորվի Մարդու իրավունքների պաշտպանի, կամ նրա ներկայացմամբ՝ իր ներկայացուցչի, մասնակցությունը ՀՀ կառավարության, ՀՀ պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ցանկության ու ընտրության: Այլապես հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կամ կառավարման մարմինների մյուս ղեկավարները պարզապես չհրավիրեն Մարդու իրավունքների պաշտպանին կամ նրա ներկայացուցչին մասնակցելու այդ նիստերին: Դա կհակասի Մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարության հիմնադրույթներին եւ այլ միջազգային իրավական ակտերին՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ" Չի ընդունվել:
2 Հովհաննես Փափազյան 19.02.2018 00:16:30 Կարծում եմ նման ձևակերպման դեպքում անհրաժեշտ է ներառել նաև հրավերքի պարտադիր դեպքեր, ուստի առաջարկում եմ նախատեսել պարտադիր հրավերքի դրույթներ, քանի որ նման պայմաններում սահմանափակվում է պաշտպանի ներկայումս գործող իրավունքը Ընդունվել է ի գիտություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: