Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Արդյունաբերական երեք գոտիների՝ որպես ենթակառուցվածքների և միջավայրի գերազանցության կենտրոնների հիմնման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Առաջին հատուկ տնտեսական գոտիները ստեղծվել են 1950-ական թվականների վերջերին՝ արդյունաբերական երկրներում։Դրանք նախատեսված էին բազմազգ կորպորացիաներից օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Միջազգային պրակտիկայում հատուկ տնտեսական գոտիների ստվար զանգվածն ունի արդյունաբերական ուղղվածություն, ուստի անհրաժեշտ է անդրադառնալ վերջիններիս դերակատարմանը։ Արդյունաբերական գոտիները միտված են ենթակառուցվածքի կամ վարչարարական էկոհամակարգի ձևավորմանը, որն այլ հավասար պայմաններում անհնարին կլիներ իրագործել ողջ տնտեսության համար: Արդյունաբերական գոտին առանձնացված տարածք է, որը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, և որտեղ իրականացվում է բացառապես արտադրական գործունեություն: Այն որոշակիացված, սահմանափակ աշխարհագրական տարածքում վայր է, որտեղ գործում են ընդհանուր կարգավորումներից տարբերվող, հատուկ կանոնակարգեր, և հասանելի են առավել բարձր որակի ենթակառուցվածքներ ու հանրային ծառայություններ։ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ և խնդիրներ (հայրենական արտադրության ապրանքների  ցածր մրցունակություն, արտադրողականության ցածր մակարդակ, աշխատուժի որակավորման ոչ բավարար մակարդակ, ռեսուրսների սակավություն, փոքր շուկա, աշխարհաքաղաքական իրավիճակ, սոցիալ-տնտեսական իրավիճակ և այլն), ինչը բացասաբար է անդրադառնում ոլորտի ներդրումային գրավչության վրա։ Ուստի արդյունաբերական գոտիների ստեղծումը կարող է լուծումներ առաջարկել այս խնդիրները նվազեցնելու համար:

  • Քննարկվել է

    08.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2456

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: