13.07.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում «իրավահավասարություն» բառը փոխարինել «հավասարություն» բառով։
Քննարկվել է
28.06.2024 - 13.07.2024
Տեսակ
Սահմանադրական օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեական օրենսդրություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Քաղաքացիական դատավարություն
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 5332
Տպել13.07.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում «իրավահավասարություն» բառը փոխարինել «հավասարություն» բառով։
13.07.2024
Նախագծի 1-ին հոդվածով կամ առանձին հոդվածով սահմանել օրենքի գործողության ոլորտին վերաբերող նորմ, այդ թվում՝ հասարակական հարաբերությունների և սուբյեկտների այն շրջանակը, որոնց վրա տարածվելու է օրենքի գործողությունը։ Այս առումով կարևորում ենք խտրականության բացառման և հավասարության ապահովման պարտավորության՝ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող իրավաբանական բոլոր անձանց, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա տարածվելու մասին հստակ նշումը։
13.07.2024
Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ֆիզիկական անձ» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, օտարերկրյա քաղաքացի, փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձ)» բառերով: