Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության <<Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու և <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-250-Ն օրենքի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Առկա իրավիճակը

2023 թվականի հուլիսի 12-ին ընդունված <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-250-Ն օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն), ինչպես նաև մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում  երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ։ Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը պետք է հաստատվի Հայաստանի Հաանրապետության կառավարության որոշմամբ։

Հանրապետութությունում արդեն իսկ Կոտայքի և Արմավիրի մարզերում ներդրված միասնական երթուղային ցանցերի գործարկումի հետո անհրաժեշտություն է առաջանում վերանայելու կամ օպտիմալացնելու որոշ երթուղիների ուղեգծերը, որի դեպքում փոխադրավարձի սահմանման պահանջները կարգավորված չեն։ Միաժամանակ բացակայում է օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ վերանայելու կարգավորումը։

  1. 3. Կարգավորման նպատակը.

Որոշման նախագծով առաջարկվում է վերանայել  գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման մասով։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։ Փոխադրավարձի փոփոխությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

Բացի այդ՝ որոշման նախագծով սահմանվում են նաև երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ վերանայելու կարգավորումները։

4 Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում, <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-250-Ն օրենքի պահանջների կիրարկման ապահովում:

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

  • Քննարկվել է

    23.05.2024 - 09.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2402

Տպել

Առաջարկներ`

Նվեր Ղուլյան

01.06.2024

Կոտայքի մարզում ձեր օրենքների համաձայն ներդրված ավտոբուսային կոչված ցանցը չի համապատասխանում մինչ օրս ձեր ընդունած չափանիշներին։ Մարդիք շարունակում են կոնկրետ Աբովյան քաղաքում երթևեկել կանգնած, անհիմն բարձրացրած ուղեվարձով, շոգ եղանակին առանց կոնդիցիոներների կիրառման, մինչ օրս խոստացված և արդեն 2 տարուց ավելի չկիրառված էլեկտրոնային չվացուցակի, մի քանի բնակավայրեր տրանսպորտային ցանցի այս փոփոխության պատճառով ընդհանրապես կորցրեցին կապը շրջկենտրոնի հետ, բերեմ օրինակով` Եղվարդ համայնքը սպասարկող ավտոբուսը նախ չի հասնում Կիլիկիա ավտոկայան,այլ մինչև Հալաբյան փ. (Հանրապետական հիվանդանոց), երկրորդը որ չի գործում տրանսպորտ ընդհանրապես Եղվարդ -Նոր Հաճն, Եղվարղ - Զորավան։ Հիմա պատասխանեք հանրությանը այսքան փաստերից հետո ինչ բարեփոխում եք ուզում իրականացնել, եթե ներկայիս տրանսպորտային ցանցը չի համապատասխանում ոչ մի պահանջներին։ Դեասեկ որ սուտ է, փաստերը ակնհայտ ամեն օր բոլորի աչքերի առաջ են։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.05.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության «Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ որոշման նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման նախագծով հաստատվող հավելվածը անհրաժեշտ է լրամշակել և սահմանել գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձի վերանայման պայմանները։ Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տրանսպորտի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը չէ և ոչ մի կապ չունի ներհամայնքային երթուղային ցանցերի հետ և հետաքրքիր չէ թե համայնքների ավագանին ինչ սկզբունքով պետք է անհրաժեշտության դեպքում վերանայեն փոխադրավարձը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

28.05.2024

2. Կանոնագարգված չեն այն դեպքերը երբ երթուղու ուղեգիծը երկարացվում է կամ կրճատվում կամ միասնական ցանցում պահանջարկ է առաջանում նոր երթուղի շահագործելու և մրցութային հանձնաժողովը հիմնավոր չի համարում փոխադրողի առաջարկությունը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ, կամ ավելին իջեցնում է փոխադրավարձի չափը և տվյալ պարագայում փոխադրողը հրաժարվում է սպասարկումից մասնավորապես՝ նոր երթուղու դեպքում, ինչը շատ տրամաբանական է, ինչ գործողություններ պետք է իրականացնի երթուղային ցանցը կազմակերպող մարմինը։ Կարծում եմ որ հանձնաժողովները կաշկանդված են լինելու ընդունել փոխադրողի առաջարկությունը կամ «կատարել պատվերը»։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: