Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ  հետևյալ իրավական ակտերում

  • «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․

  •  «31) մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանք՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախագծված կամ նախատեսված կամ շուկայահանված չէ իր կյանքի ցիկլի ընթացքում բազմակի օգտագործման համար, ինչպես նաև նախատեսված չէ արտադրողին  վերադարձման և կրկնակի օգտագործման համար այն նույն նպատակով, ինչի համար արտադրվել է։»։

  •  

  • Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

    «2.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է.

    1) պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի) առկայությունը կամ օտարումը.

    2) մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը:»։

  • - արգելքը  ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

    - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.

    158-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին մասով.

    «12.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր  իրականացնելիս «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը՝

    առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ:

    Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։

    - Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին,

    - «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.

    - ամրագրել   «դիտարկում» հասկացությունը,

    - օրենքը լրացվում է «Դիտարկումների իրականացումը» 5.1 հոդվածով, որում ամրագրված են դիտարկման ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝ պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի ապրանքատեսակների, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների համար, ինչպես նաև նախագծով ապմրագրվել են որոշ փոփոխություններ՝  Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով։

  • Քննարկվել է

    27.03.2024 - 30.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

  • Հանրային հարցման ամսաթիվ

    29.03.2024

  • Հանրային հարցման հասցե

    Հանրային քննարկումը կկայանա սույն թվականի մարտի 29-ին ժամը 14:30, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ։

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6967

Տպել

Առաջարկներ`

Sargis Gevorgyan

29.04.2024

Աջակցում եմ տվյալ նախագծի հաստատմանը, այո պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվելն արդեն իսկ օրհասական խնդրի առարկա է:

Տիգրան Պետրոսյան

13.04.2024

Վրաստանի օրինակով ուզւոմ եք փող հավաքել մարդկանցից, բայց դա նոռմալ չի: Վրաստանում ուրիշ ոլորտնա սրա պես արած: Մի ստիպեք ավել փող դուրս տա տնտեսվարողը, որ ապրանքի գինել ավտոմատ թանգացնի: Իրական վճարողը վերջում էլի սպառողնա լինելու, ոչ մեկ իրա գրպանից փող չի տա ուղղակի:

Ստյոպա Հակոբյան

01.04.2024

ՆՄան նախագիծ բերելով ծանր հարվածի տակ է դրվում այդ ոլորտի տնտեսվարողների հետագա գործունեությունը, ուստի այդ պայմաններում առնվազն պետք է 2-3 տարի ժամնակահատվածում աստիճանաբար արգելել այդ գործունեությունը, իսկ այս դեպքում այն ունի 3 ամիս ժամկետ, ընդ որում 4 տարի առաջ պահանջներ է ներկայացվել արտադրությանը մասնավորապես 50 մկմ և ավել արտադրատեսակներ վաճառքին, որևէ խոսք չի եղել հետագայում այն առհասարակ արգելելու մասին, ուստի 3 ամիս անց եթե օրենքը ընդունվի, այն չի կարող ողջամիտ ժամանակահատված դիտվել, դա պետք է կատարվի աստիճանաբար այլ ոչ թե կտրուկ, քանի որ 3 ամսում նույնիսկ հնարավոր չէ վաճառել առկա ապրանքային մնացորդները,

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: