«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորություն տրվի օգտվելու սույն օժանդակության ծրագրից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ, որով հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելու: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:
-
Քննարկվել է
26.03.2024 - 10.04.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2866
Տպել