03.04.2024
Նախագծով նախատեսվում է անձնական օգնականների հաշվառման առցանց հարթակին հասանելիություն տալ նաև «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելն օրինական է, եթե տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։ Հարկ է նկատել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը ուղղակիորեն չի նախատեսում նման դեպք և պարտադիր վերապատրաստման գործառույթը սահմանված չէ օրենքով։ Այս լույսի ներքո անհրաժեշտ է առաջարկվող կարգավորումը համապատասխանեցնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այդ թվում՝ 9-րդ հոդվածի պահանջներին։