Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Սևակ Գրիգորյան 18.03.2024 17:45:43 Զինկոմիսարիատների աշխատանքը հարկավոր է ավարտել զորակոչի նախավերջին օրը, մեկ օր շուտ։ Ինչու, որովհետև վերջին օրը պետք է աշխատեն միայն հանձնաժողովները և ըստ այդմ` կենտրոնական հավաքակայանը։ Վերջին օրը գրեթե մինչև օրվա վերջին ժամ զինկոմիսարիատները, ընկած դռնեդուռ կամ գյուղեգյուղ, մեկ, երկու, երեք զորակոչիկ են պեղում և դրանով կազմալուծում մյուս օղակների աշխատանքը, ադյունքում զինակոչիկները զորամաս են տեղափոխվում կեսգիշերին։ Չի ընդունվել Զորակոչի գործընթացը ենթակա է իրականացման հայտարարված զորակոչի ողջ ժամկետի ընթացքում, ներառյալ` զորակոչի վերջին օրը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: