Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Հայկանուշ Հակոբյան 06.02.2024 15:57:03 Ինչքան էլ նախագծում կան տրամաբանական հիմնավորումներ, այնուհանդերձ, նախադպրոցական հաստատությունների խոշորացումը ցանյալի չէ, քանի որ կառաջանան փոքրիկների տեղափոխման, այլևայլ խնդիրներ`հարմարվելու հետ կապված ։ Մասնաճյուղերի ստեղծումը չի ենթադում սաների տեղափոխում. գործիքակազմը նախատեսված է նույն համայնքի տարբեր բնակավայրերում գործող հաստատությունների միասնական կառավարման և վարչական ռեսուրսների նպատակային կիրառման համար:
2 Van Sedrakyan 13.02.2024 11:30:30 Կուզեի նշել որ միգուցե պետական նախադպրոցական հաստատությունների համար սա նորմալ է, սակայն մասնավոր ոլորտի դեպքում պետությունը ոչ մի իրավական կամ տեղեկատվական աջակցություն չի տրամադրում մասնավորին։ Մասնավորը պետք է ուղղակի գերմարդկային ջանքեր գործադրի որպեսզի կարողանա պետության նմանատիպ հիմար օրենքների արանքում մնա ջրի երեսին։ Միգուցե Երևանում նորմալ է, բայց մարզերում առանց այդ էլ հարկային նման բեռ դնելով մասնավորի վրա, ստիպում են գնալ թանկացումների, ինչը բնակչի և հատկապես երեխայի շահերից չի բխում։ Սույն նախագծի ընդունումը ֆինանսական բեռի ավելացում չի ենթադրում: Ըստ էության ներկայացված առաջարկները կդիտարկվեն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: