01.02.2024
mi or hravirek naxararutyun enpisi mi komplekt kazmem vor chat canr clini u harmar lini antarnerum crjelis
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների կատարման անհրաժեշտությամբ։
Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողներին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված առանձնահատկությունները։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։
Քննարկվել է
01.02.2024 - 16.02.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն, Բնապահպանություն
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 3244
Տպել01.02.2024
mi or hravirek naxararutyun enpisi mi komplekt kazmem vor chat canr clini u harmar lini antarnerum crjelis