Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
101 Hayk Hovsepyan 25.01.2024 13:47:39 Իմ կարծիքով պետք է անցնեն Հայոց կամ Հայ ժողովրդի պատմություն, իսկ հետո Հայաստանի պատմություն վերջինս կսկսվի 1918թ․ մինչև մեր օրերը։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
102 Թերեզա Կարսլյան 25.01.2024 14:07:21 Նման փոփոխությունը համարում եմ անհեթեթ և անընդունելի։ Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման հակահայկական գործողություններից ու գործունեությունից։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
103 Սերգեյ Սարգսյան 25.01.2024 15:07:20 Հայոց և Հայաստանի համարժեք են ինչպես Հայք և Հայաստան, թարգմանությունը միշտ լինում է իմաստային և ոչ բառացի, իմաստային Հայոց Պատմությունը կթարգմանվի History of Armenia: Եթե իհարկե միայն դա է խնդիրը և ոչ թե դրանից հետո եկող հիմար առաջարկներ թե Արարատը չի կարելի գրքի մեջ դնել կամ Անդրանիկի Մշո Սուրբ Կարապետի ապստամբության դրվագը դա Հայոց և ոչ Հայաստանի պատմությունն է։ Եթե այդպես է ապա առաջին դրվագը կլինի նմանների մասին Հայոց Պատմության էջերում որպես ստոր և նվաստ ասունների հիշատակել, ինչպես Վեսթ Սարգիսի ու Պետրոս Գետադարձի դեպքում էր։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
104 Tamara Ohanyan 25.01.2024 15:27:57 Նման փոփոխությունը անընդունելի է, այն փոխարինում է հայ ժողովրդի հազարամյա պատմությունը կարճաժամկետ պատմությամբ, դա շատ լավ են հասկանում են դասագրքի հեղինակները, իրենց նպատակն էլ դա է ՝ ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
105 Tamara Ohanyan 25.01.2024 15:28:04 Նման փոփոխությունը անընդունելի է, այն փոխարինում է հայ ժողովրդի հազարամյա պատմությունը կարճաժամկետ պատմությամբ, դա շատ լավ են հասկանում են դասագրքի հեղինակները, իրենց նպատակն էլ դա է ՝ ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
106 Lena Gabrielyan 25.01.2024 16:00:06 Եվս մեկ թուրքահպատակ, թրքասեր իշխանության կողմից, թուրքին հաճոյանալու նախագիծ։ Միանգամից գրեք Ադրբեջանի պատմություն, ինչ մի իրար եք խառնվել։ Ձեր դիտարկումը նախագծի բովանդակության հետ կապված չէ:
107 Gagik Hovhannisyan 25.01.2024 16:56:21 Այս առարկայի իմաստը պետք է լինի հայ ժողովրդի պատմությունը, կապ չունի այս պահին ինչ տեսքով է կամ քաղաքակամ ձևով, անգամ երբ այն խորհրդային միության մեջ էր, կամ պետություն չուներ, ավելի ճիշտ ձևը Հայ ժողովրդի կամ Հայոց պատմությունն է Ձեր դիտարկումը կքննարկվի:
108 Իրինա Թավադյան 25.01.2024 17:49:37 Հայ ժողովրդի պատմությունը հազարամյակների պատմություն է,բնականաբար հազար տարի առաջ Հայաստանի Հանրապետություն չի կոչվել,ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության պատմություն,ծիծաղելի է։ Արցախը հանեցիք,կամաց կամաց մնացածն էլ հանեք,պատմություննել ջնջեք ու հանգիստ նստեք։ Նախագիծը «Հայաստանի պատմություն» վերանվանելու մասին է:
109 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.01.2024 20:45:28 Մովսես Արիստակեսյան Օրինագիծը հակապետական է և շարունակում է "Հայրենիքը պետությունն է" ազգադավ քարոզչությունը: Հայերի համար հայրենիքը իր պատմական Հայաստանն է, որի տարածքի ավելի քան 90 տոկոսը տարբեր պատճառներով կորցրել ենք: Այդ տարածներում են մեր հիշողությունները՝ պետականության, մշակութային ժառանգության, բնակավայրերի տեսքով: Հետևապես մեծ հայրենիք մոռացողը չի կարող քարոզել փոքրացած Հայաստանի պետականությունը որպես հայոց պատմություն: Հայերի համար հայոց պատմությունը իր աշխարհով սփռված բազմամիլիոն՝ մոտ 10 միլիոն, Սփյուռքն է, որի մասին չհիշել, նրա մասին չպատմել և չտեղեկացնել հայ դպրոցականներին՝ դավաճանություն է: Վերջ դրեք ազգադավ ու հակապետական գործունեությանը: Ցանկալի է նախագծի վերաբերյալ ներկայացնել հիմնավոր դիտարկումներ:
110 Ինեսսա Արզումանյան 25.01.2024 20:57:11 Չի կարող, Հայոց պատմությունը, դառնալ Հայաստանի պատմություն։ Խնդրում եմ մի արատավորել մեր պատմությունը Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
111 Լուսինե Գրիգորյան 25.01.2024 21:11:38 Իհարկե ներեղություն եմ խնդրում, բայց հենց ձեր հիմնավորումը առհասարակ չի համապատասխանում նրան, ինչը փորձում եք անել։ Հանգիստ թողեք Հայոց Պատմությունը, մի փորձեք աղավաղել Հայ ժողովրդի պատմությունը։ Ավելի կարևոր բաներ կան անելու, զբաղվեք դրանցով։ Ցանկալի է նախագծի վերաբերյալ ներկայացնել բովանդակային դիտարկումներ:
112 Համլետ Առուշանյան 25.01.2024 21:13:21 Ամեն ինչ էլ գիտակցված նախաձեռնություն է, ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ Ու ՄԻՇՏ ԿԼԻՆԵՆՔ... ԻՄ ՀԱՅՈՑ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ... Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
113 Գեղամ Բաղդասարյան 25.01.2024 21:18:42 Ոչ մի դեպքում չի՛ կարելի ձեռք տալ մեր արժեքներին: Մենք աշխարհի ամենապահպանողական ազգերից մեկն ենք... Սակայն դեմ չեմ նաև Հայաստանի Պատմությանը: Առաջարկում եմ որևիցէ կերպ ձեռք չտալ հնին ՝ "Հայոց Պատմությանը", այլ ավելացնել "Հայաստանի Պատմություն" որպես նոր առարկա, իր մեջ ներառելով Հայաստանի Հանրապետության պատմությունը: Իսկ թե ինչպես, երբ և որտեղ ՝ թող մասնագետները որոշեն: Ձեր դիտարկումը կքննարկվի:
114 Արգիշտի Մարտիրոսյան 25.01.2024 21:30:21 Միանշանակ ճիշտ եմ համարում փոփոխությունը և աջակցում եմ այս բարեփոխմանը։ Ընդունվել է ի գիտություն:
115 Լուսինե Խաչատրյան 25.01.2024 21:49:26 թշնամիների պատվեր է ((( խիստ դեմ եմ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
116 Lilit Sargsyan 25.01.2024 22:22:22 Խիստ դեմ եմ առաջարկված փոփոխությանը։ Առաջարկում եմ դադարել ՀԱՅՈՑ պատմությունը "խմբագրելու" փորձերը։ Շնորհակալություն Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
117 Գևորգ Հարությունյան 25.01.2024 22:38:02 "Հայոց պատմություն" և "Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն" արտահայտությունները միմյանց հակասող չեն: Կարող եք առարկան "Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն" անվանակոչել Շնորհակալություն դիտարկումների համար, որոնք քննարկման ենթակա են:
118 Հարութ Ավդալյան 25.01.2024 22:43:07 Առաջարկում եմ ձեր թիմով տեղափոխվեք լուսին,այնտեղ ստեղծեք ձեր պատկերացրած <<Հայաստանը>>,եւ այդ պետության պատմությունը շարադրեք <<Հայաստանի պատմություն>> անունով դասագրքում: Առաջարկում եմ նախագծի վերաբերյալ ներկայացնել բովանդակային կարծիք:
119 Karen Martirosyan 25.01.2024 23:22:03 Ես որպես ՀՀ քաղաքացի,դեմ եմ որ <<Հայոց պատմություն>> անունը փոխվի։ Այն օգտագործվել է մեր մեծերի գրերում ու խոսքերում։ Մի՛ քանդեք մեր երկիրը։ ցանկալի է նախագծի վերաբերյալ ներկայացնել բովանդակային դիտարկւմ:
120 ԳԵՈՐԳԻ Ալեքսանդրյան 25.01.2024 23:33:50 Առաջարկում եմ հանգիստ թողնել ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
121 Էլեն Պետրոսյան 26.01.2024 00:18:55 Չընդունել նախագիծը։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
122 Խաչատուր Աթանեսյան 26.01.2024 00:31:24 Էլ բան ու գործ չունեք Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
123 Լիանա Բանգոյան 26.01.2024 10:07:42 1.Հայոց պատմությունը աշխարհասփյուռ հայության պատմությունն է։ Հայաստանում ապրող հայությունը սոսկ ամբողջի մի փոքր մասն է։ 2. Պատմական Հայաստանի տարածքները այժմ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս` հետևողականորեն իրականացվող ցեղասպանությունների հետևանքով։ Իսկ մենք չպե՞տք է պահանջատեր լինենք։ 3. Դարեր շարունակ հայկական պետությունները կոչվել են տարբեր կերպ` Ուրարտու, Մեծ Հայք... բայց ոչ Հայաստան։ Այսինքն մեզ կտրում են մեր արմատներից։ Իսկ արմատից կտրված ծառը ապագա չի կարող ունենալ։ Ցանկալի է ներկայացնել բովանդակային դիտարկում:
124 Լիանա Բանգոյան 26.01.2024 10:07:42 Եթե ինչ֊որ բան հակասում է ձեր չափորոշչին, փոխեք այն, իսկ դասագրքերին ձերք մի տվեք։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
125 Heghine Sahakyan 26.01.2024 11:43:59 Չկա Հայաստանի պատմություն առանց հայոց պատմության։ Կոչ եմ անում չլինել այդքան հակահայ։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: