Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

«     »             2024 թվականի N      -Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «ՀՀ պաշտպանության նախարարություն» բաժնում՝

ա. «Գիտություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Գիտություն և կրթություն

26.

Պետ՝ ֆակուլտետի

5.44

27.

Պետի տեղակալ՝ ֆակուլտետի

5.20

28.

Պետ`  ամբիոնի, ղեկավար՝ կենտրոնի

5.07

29.

Ղեկավար`  խմբի, պետ՝ բաժնի

4.94

30.

Պետ՝ ցիկլի, բաժանմունքի

4.65

31.

Ավագ գիտնական վերլուծաբան

4.37

32.

Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան

4.10

33.

Դասախոս

3.84

34.

Թարգմանիչ, խմբագիր

3.59

35.

Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ

3.36

                                                                                                                                                »,

բ. ուժը կորցրած ճանաչել «Կրթություն» գլուխը.

 

2) որոշման N 4 հավելվածի աղյուսակի «ՀՀ պաշտպանության նախարարություն» բաժնում՝

ա. «Գիտություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Գիտություն և կրթություն

2.

Պետ՝ ֆակուլտետի

270,000

3.

Պետի տեղակալ՝ ֆակուլտետի

270,000

4.

Պետ`  ամբիոնի, ղեկավար՝ կենտրոնի

270,000

5.

Ղեկավար`  խմբի, պետ՝ բաժնի

180,000

6.

Պետ՝ ցիկլի, բաժանմունքի

110,000

7.

Ավագ գիտնական վերլուծաբան

95,000

8.

Ավագ դասախոս, գիտնական վերլուծաբան

75,000

9.

Դասախոս

65,000

10.

Թարգմանիչ, խմբագիր

40,000

11.

Ավագ մասնագետ, համակարգչային սրբագրիչ

20,000

                                                                                                                                                »,

բ. ուժը կորցրած ճանաչել «Կրթություն» գլուխը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հուվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

  • Քննարկվել է

    08.01.2024 - 24.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4404

Տպել

Առաջարկներ`

Արմեն Խաչատրյան

21.01.2024

Այս հարացույցից և դրա վերլուծությունից պարզ է դառնում, որ սույն որոշման մեջ առաջարկվող փոփոխություններով «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից ունեցող «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար նախատեսվում է սահմանել 299,552 դրամ աշխատավարձ (առանց պահումների), մինչդեռ նույն որոշման «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված է 147,752 դրամ աշխատավարձ (առանց պահումների), այսինքն՝ «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը ավելի քան երկու անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հետևապես, շատ հանգիստ կարելի է «հրաժարվել» «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքից և զբաղեցնել «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Համակարգչային սրբագրիչ» հաստիքը՝ վարձատրվելով ավելի քանի կրկնակի։ Ինչ խոսք, սա խելքին մոտիկ չէ և դուրս է տրամաբանությունից։ Ավելորդ է նշել, որ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Պետ՝ ֆակուլտետի» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը գրեթե հինգ անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ այս տեսքով սույն որոշման մեջ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի համար փոփոխություններ կատարելու համար առաջարկվող նախագիծը ՎԵՐԱՆԱՅԵԼ և ներկայացնել՝ ա) խելամիտ, համաչափ և տրամաբանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, բ) հրաժարվել լրավճարների քաղաքականությունից՝ աշխատավարձի չափը հաշվարկելով ՄԻԱՅՆ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներով, գ) սկզբունքորեն և հիմնովին վերանայել սույն որոշման մեջ Պաշտպանության նախարարության համակարգում զետեղված բոլոր ոլորտների (այդ թվում՝ «Գիտություն և կրթություն», «Առողջապահություն», «Մշակույթ», «Ընդհանուր մասնագիտություններ», «Տեխնիկական սպասարկում իրականացնողներ», «Մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձինք», «Այլ ոլորտներ») համար սահմանված հաստիքները (կրճատել, ավելացնել և անվանափոխել մի շարք հաստիքներ՝ ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ոլորտների) և դրանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, միաժամանակ հրաժարվելով բոլոր տեսակի լրավճարներից և ըստ մասնագիտական աշխատանքային տարիների սահմանված սանդղակային բնույթի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներից և անխտիր բոլոր հաստիքների համար սահմանել ՖԻՔՍՎԱԾ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ։ Տարիներով կուտակված այս հարցը պետք է վերջնական լուծում ստանա, այլապես նման «կոսմետիկ» և կոնկրետ մեկ ոլորտին վերաբերող փոփոխություններով խնդրին գլոբալ առումով լուծում չի տրվում։

Արմեն Խաչատրյան

21.01.2024

Վերջում ավելացնեմ, որ առաջարկող փոփոխություններով «որոշման նախագծի ընդունումը հանգեցնում է տարեկան մինչև 400,000.0 հազ. դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության», ասել է թե՝ 400 միլիոն դրամով ավելանալու է «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի համար հատկացվող տարեկան բյուջեն, ինչը բավական խոշոր և ցցուն թիվ է՝ հաշվի առնելով, որ մյուս ոլորտների հաստիքների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցների փոփոխության (ավելացման) դեպքում նույնպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ են առաջանալու, որոնք իրենց հերթին կհանգեցնեն տարեկան բյուջեի ավելացման աստղաբաշխական և աներևակայելի թվերի, որի ծանրությանը ՀՀ պետական բյուջեն դեռ պետք է կարողանա դիմանալ (իսկ թե որքանով այն արդարացված կլինի, դա էլ հարցի մյուս կողմն է)։ Շնորհակալություն ուշադրության, կարծիք-առաջարկությունս հաշվի առնելու և ըստ այդմ՝ գործադրության մեջ դնելու համար։

Արմեն Խաչատրյան

21.01.2024

Ներկայումս կառավարության հիշյալ որոշմամբ Պաշտպանության նախարարության համակարգում այդ չորս ոլորտներից («Գիտություն», «Կրթություն», «Առողջապահություն», «Մշակույթ») պաշտոնային դրույքաչափի հաշվարկման ամենաբարձր գործակիցներն ունեն «Գիտություն» ոլորտի հաստիքները՝ առավելագույնը 4.80 («Պրոռեկտոր` գիտական հիմնարկության»), իսկ նվազագույնը 2.47 («Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական վերլուծաբան»)։ Բարձր ցուցանիշներով երկրորդ տեղում են «Կրթություն» ոլորտի հաստիքների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները՝ առավելագույնը 3.75 («Վարիչ` ամբիոնի»), իսկ նվազագույնը 2.47 («Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ առարկաների)»)։ Կառավարության նույն որոշմամբ Պաշտպանության նախարարության համակարգում պաշտոնային դրույքաչափի հաշվարկման ամենացածր գործակիցներն ունեն «Առողջապահություն» և «Մշակույթ» ոլորտների հաստիքները. «Մշակույթ» ոլորտում (տվյալ ոլորտի առավելագույն սանդղակում)՝ առավելագույնը 1.70 («Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության»), իսկ «Առողջապահություն» ոլորտում (տվյալ ոլորտի նվազագույն սանդղակում) նվազագույնը 1.15 («Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող»)։ Բացի դրանից՝ ներկա որոշմամբ խիստ անհամաչափ, ոչ խելամիտ և անտրամաբանական են սահմանված նաև Պաշտպանության նախարարության համակարգում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները։ Այսպես, «Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ» հաստիքների համար սահմանված է 1.51, մինչդեռ՝ «էլեկտրագետ, փականագործ, էլեկտրագետ-փականագործ, ավտոփականագործ, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտաժող, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեքենագետ, գազաէլեկտրամեքենագետ, գազաէլեկտրաեռակցող, ավտոէլեկտրիկ, գազաեռակցող, շարժիչագործ, վարպետ` կարբյուրատորների նորոգման, վուլկանացնող, ավտոմեքենագետ» հաստիքների համար սահմանված է 1.40, «գործավար, գործավար-օպերատոր, գրագիր, օպերատոր` համակարգչի, օպերատոր, պատճենահանող, քարտուղար, մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, ավագ խոհարար, սանտեխնիկ, տպագրիչ` պատճենահանող սարքով, օպերատոր` տպագրական մեքենայի» հաստիքների համար՝ 1.25, իսկ «հնոցապան, զոդող, եռակցող, օպերատոր` դողերի նորոգման, լվացող` ավտոմոբիլների, պաստառապատող, գործիքագործ, խոհարար, խոհարար-մատուցող, բուֆետապան, դերձակ, կոշկակար, արդուկող, քույր-տնտեսուհի» հաստիքների համար՝ 1.20։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: