Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 9-րդ կետում «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ դատարանի վճռի համաձայն)» բառերը:

2) լրացնել 10-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«10) լիցենզիա (ներդիր) ստանալու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը»:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու» բառերը, իսկ «մահվան դեպքերում,» բառերից հետո լրացնել «,որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (հրաման)» բառերը:
2) 11-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    20.12.2023 - 04.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3199

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: