Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Քննարկվել է

    14.12.2023 - 29.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3599

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ որոշման նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետը (համապատասխանաբար 2-րդ և 3-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել, քանի որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված են «չվացուցակ» և «երթուղու սխեմա» հասկացություները, որոնցով սպառիչ թվարկված է թե ի՞նչ պետք է ներառեն չվացուցակը և երթուղու սխեման։ Չվացուցակում և երթուղու սխեմայում, որոշման նախագծով այլ, լրացուցիչ պահանջների սահմանումը կհակասի օրենքով սահմանված պահանջներին։ Օրենքի և որոշման նախագծի միջև առկա է նաև այլ հակասություն՝ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն պետք է իրականացվի չվացուցակի և երթուղու սխեմայի հիման վրա, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով։ Միաժամանակ օրենքը թույլ է տալիս ներհամայնքային երթուղային ցանցի ձևավորման մի քանի տարբերակներ, կարող է լինել նաև համակցված տարբերակ, հետևաբար միայն երկու տարբերակի համար չվացուցակի և երթուղու սխեմայի ձևի սահմանումը կդիտարկվի ոչ հավասարաչափ, այսինքն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի № 1994 որոշմամբ հաստատված կարգով փոխադրողի ընտրության դեպքում կարող է՞ չվացուցակի ձևը լինել այլ։ Չվացուցակների և երթուղու սխեմայի ձևերի սահմանման համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել օրենքում (օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը՝ կանոնավոր փոխադրումների ուղեգծերն ու չվացուցակները նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ), նման լիազորություն վերապահելով Կառավարությանը, միաժամանակ սահմանելով միջպետական, միջմարզային և ներմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների ձևերը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

2. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետով սահմանվում է, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է աղյուսակ 4-ում, իսկ երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ աղյուսակ 5-ում, այնինչ «երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը» սահմանվում է չվացուցակով, տե՛ս օրենքում սահմանված «չվացուցակ» հասկացությունը, իսկ «սպասարկման գրաֆիկ»-ը նույն հասկացությամբ սահմանված «ժամանակացույց»-ն է, նույն գաղափարը այլ տերմիններով և տարբեր աղյուսակների միջոցով սահմանելու անհրաժեշտություն չկա, հատկապես, որ դրանք հակասում են օրենքով սահմանված պահանջներին։ Հետևաբար, որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետը (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

3. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից սպասարկելու դեպքում երթուղիներում ներգրավված տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է սահմանվի աղյուսակ 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան, սակայն աղյուսակ 1-ով չափորոշիչներ սահմանված չեն, նշվածները չափորոշիչներ կդառնան երբ կոնկրետ կսահմանվեն դրանց սահմանաչափերը կամ նախատեսվող պարամետրերը։ Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 2-րդ կետը (համապատասխանաբար 1-ին աղյուսակը) անհրաժեշտ է հանել, քանի որ այն կարող է միայն խորհրդատվական բնույթ կրել։ Տեխնիկական բնութագիրը սահմանող «չափորոշիչները» ներկայացված են սպառիչ և նման կերպով «չափորոշիչների» սահմանումը կարող է առաջ բերել համայնքային փոխադրումների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և դրանց շահագործման համար անհրաժեշտ սարք-սարքավումների այլ «չափորոշիչների» սահմանման հնարավոր չլինելուն, նեղացնելով՝ ընտրվող տրանսպորտային միջոցների շրջանակը։ Միաժամանակ այն չի արտացոլում էլեկտրական ավտոբուսներին, ջրածնային վառելիքով շահագործվող ավտոբուսներին, դրանց լիցքավորման կայաններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի մարտի 30-ի N7-Ն «Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատելու մասին» հրամանի ամբողջական պահանջներին։ Կարծում եմ, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից սպասարկելու դեպքում երթուղիներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է համայնքում հանրային լայն քննարկման առարկա հանդիսանա, քանի որ դրանք հիմնականում պետք է ձեռք բերվեն համայնքային միջոցներով և ծառայություններ մատուցեն համայնքի բնակիչներին։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: