Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝

եկամուտների գծով` 553 306.5 հազար դրամ
Շծախսերի գծով՝ 553 306.5 հազար դրամ
դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ

1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.
2)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հատված 2.
3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հատված 3.
4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.
5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5.
6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    24.11.2023 - 15.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3855

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: