Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Երևան համայքում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:34:32 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 35. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/6482/about) նախատեսված է, որ. «Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:»: Ըստ մեզ ձևակերպումը հստակ չէ և երկիմաստ: Խնդրում ենք այն ավելի հստակ ձևակերպել՝ հասկանալու համար արտոնություն կա, թե՝ ոչ: Տեղական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենի 16-րդ հոդվածով, համաձայն սուն հոդվածի 3-րդ կետի՝ տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը: Որոշման նախագիծը կազմված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենի 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:34:32 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 36. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/6482/about) հիմնավորում բաժնում նշված է, որ. «2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագծին առնչվող նյութերի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Ֆայելեր» հատվածում, մինդեռ այդ կայքում չգտանք այդ հատվածը և ֆայլերը: Տեխնիկական վրիպումը շտկված է: Որոշման նախագծին առնչվող նյութերի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Նախագծեր» հատվածում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: