02.11.2023
Ընդհանուր դիտարկում - Նախագիծն ընդհանուր առմամբ չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, համանուն կոմիտեի ընդհանուր մեկնաբանություններին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին ու 21-րդ հոդվածի պահանջներին։ Նախագծով առաջարկվող կարգավորումները նաև չեն բխում հաշմանդամություն ունեցող հայաստանցիների իրական կարիքներից։