«ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների վերաբերյալ գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է նույն օրենսգրքի 41-րդ (նույն ապրանքների գործարքի գնի մեթոդ) և 42-րդ (համանման ապրանքների գործարքի գնի մեթոդ) հոդվածներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, մաքսային մարմնի և հայտարարատուի միջև կարող են անցկացվել խորհրդակցություններ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով՝ նույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան արժեքային հիմքի հիմնավորված ընտրություն կատարելու նպատակով: Խորհրդակցությունների ընթացքում մաքսային մարմինը և հայտարարատուն կարող են փոխանակել իրենց մոտ առկա տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ առևտրային գաղտնիքի մասին օրենսդրությունը պահպանելու պայմանով: Խորհրդակցություններն անցկացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված մեթոդներով մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:
-
Քննարկվել է
08.09.2023 - 23.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3427
Տպել