Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ռուբեն Բաբայան 05.09.2023 13:56:53 «Վաստակավոր կոլեկտիվ» անհեթեթ սովետական հասկացողություն։ Մի ավելացրեք։ Չի ընդունվել Ինչպես ընդգծվել է Նախագծի հիմնավորումներում՝ առանձին անհատ մասնագետներին շնորհվող պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը բխում է նաև Կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող խրախուսման նոր գործիքների ներդրման քաղաքականությունից։ Մասնավորապես, տարբեր ծրագրերով խրախուսվում են սպորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկները, նրանց մարզիչները և այլ մասնագետներ, գիտնականների և ուսուցիչների համար ներդրվել են մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, մշակույթի ոլորտում նույնպես մշակվում է և առաջիկայում քննարկման կներկայացվի հաջողություններ գրանցող մշակույթի գործիչների խրախուսման համակարգ, վերանայվում է ստեղծագործական անձնակազմերի ֆինանսավորման մոտեցումը։ Այս բոլոր գործիքակազմերն ուղղված են հիմնականում մասնագիտական նվաճումների և հաջողությունների խրախուսմանը անհատի մակարդակում՝ ելնելով կոնկրետ գրանցած արդյունքներից։ Միաժամանակ կարևոր է ունենալ նաև հավաքական աշխատանքի, արդյունավետ աշխատող թիմերի խրախուսման համակարգ։ Ներկայումս հավաքական աշխատանքի խրախուսման որևէ այլ գործիքակազմ քան վաստակավոր կոլեկտիվի կոչման շնորհումն է, ըստ էության, չկա, ինչպիսի հանգամանքով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է չեղարկել Հայաստանի Հանրապետությունում անհատ մասնագետներին շնորհվող պատվավոր կոչումները և նախատեսել միայն հավաքական աշխատանքի և թիմերի խրախուսմանը միտված պատվավոր կոչում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: