Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար կարող են ներգրավվել անդամ պետությունների այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավելու անդամ պետությունների այլ պետական մարմիններից: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ այդպիսի մասնագետները կամ փորձագետները ներգրավվում են մաքսային մարմնի որոշմամբ, որը ձևակերպվում է այդպիսի օրենսդրությանը համապատասխան:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 198-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի որոշման հիման վրա կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից: Մաքսային ստուգման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանում է Կառավարությունը: Միաժամանակ, նույն օրենքի 211-րդ հոդվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 347-րդ հոդվածի հիման վրա՝ մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմինների մասնագետների և փորձագետների ներգրավմանն առնչվող նորմերը։

Ներկայումս մաքսային հսկողության իրականացման նպատակներով այլ պետական մարմիններից համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավման հետ կապված հարցերը կանոնակարգված չեն, ինչը նախատեսվում է նախագծով։

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությանը վերապահվել է միայն մաքսային ստուգման իրականացման ժամանակ այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման հետ կապված կարգի սահմանման իրավասություն, առաջարկվում է մաքսային հսկողության այլ ձևերի իրականացման ժամանակ մասնագետների ներգրավման կարգը ևս սահմանել նախագծով՝ հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
1) մաքսային մարմնի և համապատասխան պետական մարմնի միջև տեղեկությունների փոխանակման դրույթները՝ մասնագետների կամ փորձագետների ներգրավման նպատակով․
2) մաքսային մարմինների կողմից համապատասխան որոշման կայացմանն առնչվող դրույթները և որոշման մեջ պարունակվող տեղեկությունները։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մաքսային հսկողության իրականացման ընթացքում այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավմանն առնչվող գործընթացները։

  • Քննարկվել է

    21.08.2023 - 05.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3343

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: