Հիմնավորում
«Համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» հրամանի նախագծի
վերաբերյալ
«Համայնքային ծառայողի վարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» հրամանի նախագծի հիմք
է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի « Հանրային
ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելու մասի» թիվ 01-Ն որոշումը, ինչպես նաև
«Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասը։
Նախագծի համաձայն՝ վարքագծի կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի
բաղադրիչներ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել համայնքային ծառայության
բարեվարքության համակարգը, ապահովել համայնքային ծառայողների վարքագծի կանոնների
միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը համայնքային ծառայության նկատմամբ,
սահմանել հստակ կաննոներ, որոնք համայնքային ծառայողները պարտավոր են պահպանել իրենց
ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում և բացառել կանոնակարգով ամրագրված
խախտումների առաջացումը։