27.07.2023
Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության N 749-Լ որոշման գլուխ 9-ի ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի (2021-2025թթ.) կառավարությունը սահմանել է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև նախագիծ) մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ միջոցառումը, որպես պարտադիր կատարման։ Սակայն ռազմավարությանը ծանոթանալուց պարզ դարձավ, որ չկա հղում կառավարության սույն նախագծին (https://www.e-draft.am/en/projects/4359/about )։ Առաջարկվում է ռազմավարությունում հղում կատարել վերոնշյալ նախագծին։