Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Հարություն Ուստակատարան 26.06.2023 11:54:05 Առաջարկ։ Լիցենզիա չտրամադրել այլևս, իսկ ներկա Լիցենզիա ունեցողների ժամկետը չերկարացնել այսուհետ, կամ սահամանել մաքսիմում 5 տարի, որից հետո արգելված է լինելու այս գործունեությունը ՀՀ-ում։
2 Տիգրան Ստեփանյան 28.06.2023 15:35:45 Նախագծի հիմնավորման այն պատճառաբանությանը, թե իբր <<Ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ինտերնետ շահումով խաղեր խաղացողների /հաճախորդների/ իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:>>, հարկ է նկատել, որ նման խաղեր խաղացողների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պատճառաբանությունը մի տեսակ արժանահավատ չի հնչում /տես ՀՀ քաղ․օր․ 1039-րդ հոդված/։ Եկեք անվանենք իրերն իրենց անուններով՝ տեղական ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողների շահերի սպասարկմանն ուղղված նախագիծ է
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: