Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Gayane Atoyan 26.10.2017 09:37:48 Լավ է, որ նշվում են գետերի անունները կոնկրետ, բայց վատ է, որ արդեն վնասված գետերի նկատմամբ որևէ բան չի նախաձեռնվում: Հարկավոր է, որպեսզի արդեն կառուցված ՀԷԿ-երը ևս կրեն պատասխանատվություն բնապահպանական վնասի համար: Եթե գրում ենք, որ այս փոփոխությունը հետադարձ ուժ չունի արդեն կառուցված ՀԷԿ-երի համար, ապա դրանով իսկ հնարավորություն եք տալիս այդ վնասների շարունակմանը... բոլոր աղտոտողները պետք է հատուցեն իրենց տված վնասի կրկնապատիկի չափով... Polluter pays տարբերակը պետք է ներառել այս տեքստի մեջ արդեն իսկ շահագորշվող ՀԷկերի համար առնվազն... Նախագծով սահմանվում են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և արգելված գետերի ցանկը, իսկ ներկայացված առաջարկությունը չի առնչվում արգելված գոտիների և արգելված գետերի սահմանմանը: Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 764-Ն որոշմամբ սահմանված է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: